Հայաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 60,7 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 4 անգամ՝ մինչև 3 մլն 840,4 մարդ։ Այս մասին տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից, որի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի համեմատ գործազրկության մակարդակը Հայաստանում աճել է 0,8%-ով, իսկ ԵԱՏՄ-ում նվազել 5,5%-ով։
Ընդ որում, եթե Բելառուսում գործազուրկների թիվը 2020-ի հոկտեմբերին կազմել է 8,9 հազար մարդ և նախորդ հոկտեմբերի նկատմամբ նվազել 18,4%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2,9%-ով, ապա Ղազախստանում գրանցված գործազուրկների թիվը հասել է 222,4 հազար մարդու՝ 2019-ի հոկտեմբերի համեմատ աճելով 34,1%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ՝ նվազելով 2,4%-ով։ Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 78,5 հազար մարդ, 5,8% նվազում և 0,9% նվազում։ Ռուսաստանում գրանցվել է նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գործազուրկների թվի (3 մլն 469,9 հազար մարդ) ամենամեծ աճը՝ 5,4 անգամ, իսկ սեպտեմբերի համեմատ ցուցանիշը նվազել է 5,9%-ով։
Բնակչության զբաղվածության ծառայություններում հայտարարված ազատ աշխատատեղերի թիվը 2020-ի հոկտեմբերին 2019 թվականի հոկտեմբերի համեմատ նվազել է Հայաստանում՝ 58,7%-ով, Ղրղզստանում ՝ 41,7%-ով, Բելառուսում՝ 17,2%-ով, Ռուսաստանում այն աճել է 7,9 տոկոսով
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02