168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին հետպատերազմական իրողությունների ներքո, տարածաշրջանային հնարավոր զարգացումմերին, Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակին։ Տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը դիմել է երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն այդ օրը ևս գտնվում էր Մոսկվայում։ Սողոմոնյանը չի հերքել տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն։ «Հ. Գ. Ի թիվս այս թեմայի շուրջ այլ հարցերի մենք փորձում էինք պարզել թե ինչո՞ւ են Պուտինը և Քոչարյանը սահմանափակվել հեռախոսազրույցով՝ առերես հանդիպման փոխարեն, ինչպես դա բազմիցս եղել է անցած տարիներին։ Սակայն Դմիտրի Պեսկովի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ՌԴ Նախագահը պատրաստվում է պատվաստում ստանալ COVID-19-ից, ինչպես նաև Պուտինի՝ հեռավար հրապարակային հանդիպումների առատությունը պարզ դարձրեցին այդ հարցի պատասխանը։ Ըստ ամենայնի, մինչ պատվաստումը նրա առերես հանդիպումների քանակը հասցված է հնարավոր նվազագույնի»,-գրում է 168.am-ը։
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02