Կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի մատակարարումը շուտով կիրականացվի ամբողջ աշխարհում, հինգշաբթի օրը հավաստիացրել է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոստանալով վերջ դնել համավարակին, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Մեզ ասացին, որ անհնար է պատվաստանյութ տրամադրել մինչև տարեվերջ, բայց մենք դա արեցինք և այն ուղարկում ենք աշխարհով մեկ: Տարվա սկզբին պատվաստանյութը հասանելի կլինի յուրաքանչյուր ամերիկացու, և դրանից անմիջապես հետո այն կմատակարարվի ամբողջ աշխարհով: Մենք մեկընդմիշտ վերջ կտանք համավարակին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը իր տարեվերջյան ուղերձում`նշելով, որ ամերիկացիների ամենախոցելի խավն արդեն պատվաստվել է:
Թրամփն իր խոսքի մեծ մասը նվիրել է համավարակի հետ կապված հարցերին, մասնավորապես դրա դեմ պայքարի ամերիկյան իշխանությունների ջանքերին: Բացի այդ, խոսել է տնտեսական զարգացման ծրագրերի մասին`շեշտելով, որ ամերիկյան տնտեսությունն ավելի արագ է աճում քան եվրոպականը:
Բացի այդ, նա անդրադարձել է ԱՄՆ միջնորդությամբ «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրմանը, որի արդյունքում կարգավորվել են հարաբերությունները Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև:
Մինչև հունվարի վերջ, պատվաստված ամերիկացիների թիվը, նախատեսվում է հասցնել 50 միլիոնի:
Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի հաղորդած տվյալների, ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ավելի քան 19,8 միլիոն դեպք է հայտնաբերվել, իսկ ավելի քան 344 հազար մարդ մահացել է`երկու դեպքում էլ ԱՄՆ-ի համար աշխարհում առաջին տեղն ապահովելով:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02