Գերմանիայի Զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը համաձայն չէ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մտահոգությանը՝ Բունդեսվերը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժեր, - Tert.am) մարտական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) զինելու հարցում: Այս մասին Ցորնը հայտնել է այսօր՝ հունվարի 3-ին, Welt am Sonntag պարբերականում հրապարակված հարցազրույցում, հայտնում է Deutsche Welle-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես այն կարծիքին եմ, որ զինված անօդաչուների ռազմական պահանջը անփոփոխ է մնում: Եվ ոչ թե երբևիցե, այլ հենց արտասահմանյան առաքելությունների ընթացքում, որոնք այսօր իրականացնում ենք»:
Բացի այդ՝ տեսուչն ընդգծել է, որ համանման սարքերն անհրաժեշտ են օդից զինվորների պաշտպանության և տեղերում նրանց օպերատիվ ներուժի բարելավման համար:
Նշվում է՝ իշխող կոալիցիայում պահպանողականների գործընկեր Գերմանիայի ՍԴԿ-ն 2020 թվականի դեկտեմբերին հրաժարվել էր հավանություն տալ նոր զինված ԱԹՍ-ների գնմանը:
Այս առնչությամբ ԳՍԴԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխն հայտարարել էր՝ իրադարձությունը, որը սոցիալ-դեմոկրատներին ստիպել էր նման որոշում կայացնել, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն էր և «ԱԹՍ-ների պատերազմը», որը վարել են Հայաստանն ու Ադրբեջանը:
«Պատմության մեջ առաջին անգամ զինված հակամարտության ելքը որոշել է բացառապես անօդաչուների կիրառումը»,- շեշտել էր նա:
Միևնույն ժամանակ էլ Ցորնը վստահ է, որ Ղարաբաղում հակամարտությունը չպետք է կասկածի տակ դնի Բունդեսվերի համար անօդաչուների գնումը:
«ԼՂ-ում զինված ԱԹՍ-ներն օգտագործվել են որպես հարձակողական զենք: Իսկ Բունդեսվերի կողմից զինված անօդաչուների կիրառումը կկարգավորվեր հստակ կանոններով, որոնք մեր խորհրդարանն ավելի վաղ հաստատել է և ամրագրել համապատասխան մանդատում»,- բացատրել է պաշտոնյան ու ավելացրել, որ գերմանական բանակում ԱԹՍ-ները չեն օգտագործվի այնպես, ինչպես դա արվել է Ղարաբաղյան հակամարտությունում:
Հիշեցնենք՝ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում սոցիալ-դեմոկրատների խնդրանքով մեկ անգամ չէ, որ հանդես է եկել զինված ԱԹՍ-ների հարցի շուրջ բանավեճերի նախաձեռնությամբ: Դրանց մասնակցելու համար հրավիրվել են զինծառայողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, ինչպես նաև պաշտպանական ոլորտի մի շարք փորձագետներ:
Այս առնչությամբ ԳՍԴԿ դեկտեմբերյան դեմարշին Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարենբաուերը նկատելի զայրույթով էր արձագանքել:
«Հաշվի չի առնվում «մենք այդ հարցը չենք քննարկել» փաստարկը. մենք արդեն 8 տարի այս հարցը քննարկում ենք»,- 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Բունդեսթագում պաշտպանական բյուջեի քննարկման ընթացքում հայտարարել էր պաշտոնյան:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02