Երկու տարուց ավելի այս իշխանությունն ասում էր` բանակցում ենք ինչ ուզում ենք, ու մեզ չհարցնենք, թե ինչ ենք բանակցում: Մենք տեսանք, թե ինչ են բանակցել, և այդ բանակցությունների հետևանքներն ինչ ավարտ ունեցան, հիմա հստակ է՝ հունվարի 11-ին նա գնում է կա՛մ ինչ-որ բան բանակցելու, կա՛մ ստորագրելու: Այս մասին այսօր Արդարադատության նախարարության շենքի դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը: «Շարունակում են հանրությունից գաղտնի պահել, և ինձ մոտ օբյեկտիվ կասկածներ են առաջացնում, որ ՀՀ տարածքի զգալի մաս էլ են պատրաստվում հանձնել, որովհետև ձեռագիրը նույնն է, և հետևանքը կլինի նույնը»,-ասաց նա: Բաբայանը նշեց, որ ակնկալում են, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կիջնի իրենց հետ հանդիպման, և առնվազն իր գրածը Ֆեյսբուքում, թե իբր չկա այսպիսի փաստաթուղթ, կհաստատի։ «Դրանից հետո ես իրեն կտամ հարցեր և կպահանջեմ պատասխանել, թե այս դեպքում ինչի՞ շուրջ պետք է լինեն քննարկումները։ Ֆեյսբուքում մի բան գրելով ու փախնելով, ոստիկանների հետևում չեն կարող երկիր ղեկավարել»,– ասաց նա։ «Այդ փաստաթուղթը պետք է ՍԴ-ով անցնի, ԱԺ-ի կողմից վավերացվի, հետևաբար, եթե նման փաստաթուղթ կա, դրան ծանոթանալուց հետո կհասկանանք, թե ՀՀ որ տարածքներն են հանձնվելու, կամ արդյոք չի պատրաստվում հանձնել: Շարունակվում է այն մոտեցումը, թե «ինչ ուզում ենք, բանակցում ենք։ Չի լինելու այդպես»,- շեշտեց Բաբայանը: Ըստ նրա՝ եթե կասկածները ամրապնդվեն, հանրությունը շարունակելու է պահանջել այս իշխանության հրաժարականը, կարթնանան նաև այն մարդիկ, որոնք չէին ուզում հավատալ այս իշխանության կողմից տարածքներ հանձնելուն: Նրա խոսքով՝ բոլորը պետք է դուրս գան ու պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ քաղաքացիները և իրավապաշտպանները բողոքի ակցիա են անում Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջում են հրապարակել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Նրանք համոզված են, որ նախարարությունում է գտնվում և ընթացակարգեր է անցնում մի փաստաթղթի նախագիծ, որով Նիկոլ Փաշինյանը վավերացնելու է Հայաստանի ինքնիշխան հանրապետության տարածքները Ադրբեջանին ապօրինի հանձնելու գործընթացը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02