Գործողության հեռավոր շառավղով ՄիԳ-31ԲՄ որսող կործանիչներ են տեղակայվել Նոր Երկիր արշիպելագում՝ Արկտիկայում մարտական հերթապահության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ ՄիԳ-31ԲՄ-ի անձնակազմերին ընդգրկել են արշիպելագի օդային տարածքում Ռուսաստանի պետական սահմանների պահպանության հերթապահության մեջ: ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցն ավելի վաղ հայտնել էր, որ գործողության հեռավոր շառավղով Միգ-31 որսող կործանիչները տեղակայված են Անադիրում (Չուկոտկա) Արկտիկայում մարտական հերթապահության համար: Անադիրը քաղաք է Ռուսաստանի ծայր հյուսիս-արեւելքում, Չուկոտյկայի ինքնավար շրջանի վարչական կենտրոնն է: Արեւելքում Չուկոտկան ծովային սահման ունի ԱՄՆ-ի հետ: ՄիԳ-31-ը գործողության հեռավոր շառավղով գերձայնային կործանիչ է, որը նախատեսված է երկարատեւ պարեկման եւ բարձր թռչող հետախուզական օդանավերի, ռազմավարական ռմբակոծիչների եւ ցածր թռչող թիրախների դեմ պայքարելու համար: Օդանավը կարող է միաժամանակ խոցել 6 եւ ուղեկցել մինչեւ 10 օդային թիրախների: Ռուսաստանի զինված ուժերը արդիականացված ՄիԳ-31ԲՄ օդանավեր է ստանում: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այս օդանավը ՄիԳ-31Կ մոդիֆիկացիայով դարձել է «Դաշույն» հրթիռային համալիրի՝ հիպերձայնային զենքի առաջին ավիացիոն կրողը: 2020, 2019 եւ 2018 թվականներին Անադիրում զորավարժությունների ժամանակ վերատեղակայվել են Տու-160 ռուսական ռազմավարական ռմբակոծիչները:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02