Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մամուլի ծառայությունը։ Անվանի բազմաթիվ երաժիշտներ իրենց ջերմագին բարեմաղթանքներն են հղում։ Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին‚ շնորհավորելով նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին‚ նշում է. «Ես բախտ եմ ունեցել համագործակցելու նվագախմբի հետ‚ և ինձ անմիջապես գերել է նրանց ոգեղենությունը‚ ինքնատիպությունը‚ բաց լինելն ու ցանկացած նոր գաղափար կլանելու ունակությունը»։ Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն իր խոսքում շեշտում է‚ որ 15 տարիների ընթացքում նվագախումբը փայլուն ստեղծագործական ուղի է անցել. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը՝ որպես համախոհների հզոր բանակ‚ ստեղծելով գեղեցիկ ու հաստատուն ավանդույթներ‚ ամբողջ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը»։ Իրենց շնորհավորական ուղերձներն ու ջերմ խոսքերն են հղել նաև ջութակահար Արա Մալիքյան‚ Նինգ Ֆենգը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը‚ դաշնակահարներ Հայկ Մելիքյանը‚ Գլորիա Կամպաները‚ Վահագն Հայրապետյանը‚ կլարնետահար Անդրեաս Օտենսամերը և այլք։ Հիշեցնենք‚ որ հունվարի 25-ին լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակը։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02