Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Անկախությունից ի վեր՝ այսօր ամենածանր տոնն է մեզ համար, սակայն միևնույն է՝ շնորհավո՛ր Հայոց բանակի ու Հայրենյաց պաշտպանի օրը: Մեր կորուստներն ու ցավն անսահման են, նույնքան անսահման են մեր պարտքերն ու իրական անելիքները: Այո՛, հիմնադրման պահից սկսած մեծ գործ է արվել հայոց պետականության ու բանակի կայացման ուղղությամբ, սակայն սխալներն ու բացթողումները վճռական ծավալների էին, որոնք ևս հանգեցրել են այս իրավիճակին: Հիմա եթե իրոք ցանկանում ենք շտկել սխալներն ու շարժվել պետականության զորացման ճանապարհով, ապա պաթոսն ու երկպառակտությունները չեն օգնի, փոխարենը խելացի, քրտնաջան ու երկարատև աշխատանք է պետք՝ հիմնված մշտական ինքնավերլուծության, միջավայրային ռիսկերի պատշաճ գնահատման ու կառավարման համակարգերի արդյունավետության կտրուկ բարձրացման վրա: Եթե հաջողենք այդ հարցում, կարժանանանք պատմության բարյացակամ վերաբերմունքին, եթե՝ ոչ, ապա հաստատ կգտնենք բազում պատճառներ հայի բախտից բողոքելու համար: Շնորհավոր ու շնորհակալություն բոլորին, ովքեր փոքր-ինչ ներդրում ունեն Հայրենիքի պաշտպանության ու Հայոց բանակի կայացման գործում, իսկ նահատակ տղաների հանդեպ կուտակած մեր բարոյական մեծ պարտքերի մասին իրավունք չունենք րոպե անգամ մոռանալու»:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44