Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 11:20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Վարդգես Ղուկասյանի վարած Lexus RX-350 մակնիշի 04 XX 500 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Կարապետյանի վարած ԿԱՄԱԶ-53212 մակնիշի 53 ՏL 303 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուծածներ չկան, իսկ ԿԱՄԱԶ-ը, որը բարձված է եղել վառելիքով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետի ափամերձ հատվածում: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Տեղի ուժերով և հատուկ տեխնիկայի միջոցով վառելիքը տեղափոխվել է մեկ այլ ավտոմեքենա, որից հետո՝ վերամբարձ կռունկի միջոցով ԿԱՄԱԶ-ը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի: Հետաքննիչ Հ. Սիրեկանյանը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարունի կամուրջ» կոչվող հատվածում, ԿԱՄԱԶ-ն էլ բեռնված է եղել 21 տոննա բենզինով:
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
12:21 25.08.26
20:33 25.08.26
16:08 24.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
16:15 24.08.26
19:16 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02