Անցյալ տարի արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշների անկումը շտկելու համար Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մի քանի տարի կպահանջվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, փոխանցում է «Փրայմ»-ը: «Հազիվ թե մենք բոլոր կորուստները վերականգնենք 2021 թվականի ընթացքում. ամենայն հավանականությամբ, միջազգային առեւտրի եւ մատակարարման վերականգնման համար կպահանջվի մի քանի տարի»,- ասել է նա: Սլեպնյովը պարզաբանել է, որ արտաքին առեւտրի ցուցանիշը վերջին մեկ տարվա ընթացքում ընկել է 16.5 տոկոսով, ինչը կապված է էներգետիկ եւ հումքային ապրանքների մեծ մասնաբաժնի հետ առեւտրի հաշվեկշռում, իսկ Միության երկրների փոխադարձ առեւտրում 11.5 տոկոս անկում է գրանցվել: «Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշել, իհարկե, բացասական միտումները կամ բացասական թվերը, որոնք կապված են հենց էներգետիկ արտադրանքի գների տատանումների հետ: Եթե վերցնենք ոչ հումքային, ոչ էներգետիկ արտահանման վիճակագրությունը, ապա թվերը բոլորովին այլ են` 6.5 տոկոս անկում ինչպես փոխադարձ, այնպես էլ արտաքին առեւտրում: Ընդ որում, մենք տեսնում ենք, որ ֆիզիկական ծավալներում երրորդ երկրների հետ արտաքին առեւտրում նույնիսկ 3 տոկոս աճ կա, մոտ 1 տոկոս` փոխադարձ առեւտրում»,- շարունակեց նա: «Մենք գյուղատնտեսական հումքի եւ պարենամթերքի մատակարարումների զգալի` ավելի քան 12 տոկոս աճ ենք տեսնում: Սա, իրոք, այնքան կարեւոր դրայվեր է մեզ համար այս տարի, անցյալ տարի: Բացի այդ, վերամշակման խոշոր համալիրների գործարկմամբ պոլիէթիլենի եւ պլաստիկների նոր զգալի պաշարներ են ի հայտ եկել: Հուսով ենք, որ արտահանման նման բարելավված կառուցվածքը ոչ հումքային, ոչ էներգետիկ ապրանքների աճով կզարգանա նաեւ հաջորդ տարի»,- եզրափակեց պաշտոնյան:
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44