Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։15-ի սահմանում «Հրազդան» բժշակական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Ծաղկաձոր քաղաքի բնակիչներ, 34-ամյա Արտակ Մանուկյանը, 30-ամյա Յուրա Մանուկյանը, 27-ամյա Դավիթ Մանուկյանը և 30-ամյա Մհեր Մանուկյանը։ Վերջիններս հրաժավել են հիվանդանոցում հայտնել, թե որտեղ և ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել։
Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։45-ի սահմանում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և դեռևս անհայտ անձի միջև, վերջինս էլ դանակահարել է Դ․, Յ․, Ա․, Մ․ Մանուկյաններին։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները, դանակահարողի անձի ինքությունը պարզելու և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ։
Աղբյուրը նաև հայտնում է, որ վիրավորներից Ա․ և Յու․ Մանուկյանները հարազատ եղբայրներ են, իսկ Դ․ և Մ․ Մանուկյանները՝ նրանց հորեղբոր տղաները։
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
09:59 24.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
10:02 24.08.26
11:38 24.08.26
12:59 24.08.26
11:55 24.08.26
12:14 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02