Panorama.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա հակասություն չի տեսնում այն իրողության մեջ, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշներում տնտեսության բոլոր ճյուղերում անկում է արձանագրված, սակայն պետությունը միջոցներ է գտել 5.3 %-ով բարձրացնելու պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը: Տնտեսագետը նկատեց, որ 2020 թվականին առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերն են բարձրացվել, ուսուցիչների աշխատավարձերում էլ որոշ փոփոխություններ են եղել, և դրանց գումարվել է նաև պարգևավճարային համակարգը, որպեսզի միջին անվանական աշխատավարձի աճ լինի պետական հատվածում, բայց մասնավոր հատվածում խնդիրն ավելի է սրվում, քանի որ այնտեղ աշխատատեղերը կա՛մ կրճատվում են, կա՛մ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են ուղարկվում: Սուրեն Պարսյանի խոսքով՝ աշխատատեղեր են կրճատվում այնպիսի ոլորտներում, որոնք տարիներ շարունակ տնտեսության աճ, աշխատատեղեր ապահովող ոլորտներից են եղել: «Օրինակ ծխախոտի արտադրությունում 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանման 14 % անկում է գրանցվել, երբ այն ապահովում է երկրի արտահանման 10.3 %-ը, ՀՆԱ-ի 2.8 %-ը: Հազարավոր աշխատողներ, գյուղական տնտեսություններ կան, որ ծխախոտի հումք են մատակարարում»,- հայտարարեց Սուրեն Պարսյանը և հավելեց, որ այդպիսի կայուն զարգացող ոլորտը 2020 թվականին ունի բավականին լուրջ խնդիրներ և այդ խնդիրները «Մասիս տոբակո»-ին, «Գրանդ տոբակո»-ին և մյուսներին հետևելու են նաև 2021 թվականին:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02