ՀՀ իշխանություններն ակտիվորեն լծված են ՀՀ դիվանագիտական կորպուսի փոփոխություններին: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Հայաստանի համար կենսական և առանցքային նշանակություն ունեցող բոլոր երկրներում դեսպան նշանակելու համար քննարկվում են ոչ թե դիվանագիտական, այլ քաղաքական կադրեր՝ ստվերում թողնելով բազմաթիվ փորձառու դիվանագետների: Իշխանական շրջանակներից 168.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ի թիվս արդեն իսկ մամուլում քննարկվող փոփոխությունների, իշխանությունը նախատեսում է դեսպան նշանակել նաև Միացյալ Թագավորությունում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, այս օրերին մեդիա տիրույթում իր տարօրինակ հայտարարություններով մեծ իրարանցում առաջացրած Անուշ Բեղլոյանի թեկնածությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում դեսպանի պաշտոնում: 168.am-ն այս տեղեկությունները պաշտոնապես հաստատելու կամ հերքելու նպատակով դիմել է ՀՀ ԱԳՆ խոսնակին, ում պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Հիշեցնենք, որ ըստ էության այս պաշտոնը թափուր է դեսպան Արման Կիրակոսյանի մահվանից հետո՝ 2019 թվականի հուլիսից, իսկ դեսպանի գործառույթներն իրականացնում է ժամանակավոր հավատարմատարը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02