Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձարկել է հայրենական արտադրության առաջին կրող հրթիռը, որն աշխատում է կոշտ վառելիքային շարժիչով, ինչն այն ամենահզորն է դարձնում երկրի զինանոցում, հայտնում է almasdarnews.com թերթը:
Հրթիռն իր գործարկման առաջին երկու փուլերում օգտագործում է կոշտ, իսկ երրորդ փուլում հեղուկ վառելիք:
Հրթիռի փորձնական արձակումը հերառձակվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ՝ երկուշաբթի օրը: Հրթիռի փորձարկման ընթացքում արբանյակ չի արձակվել:
Համաձայն Associated Press-ի, «Զոլ Ջահան» հրթիռը հասնում է 500 կմ բարձրության, իսկ դրա արբանյակային կրիչն ունի 25.5 մետր երկարություն և 52 տոննա ծանրություն: Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական բաժնի մամուլի խոսնակ Ահմադ Հոսեյնը նշել է, որ հրթիռը կարող է վեր բարձրացնել մեկ 220 կիլոգրամանոց կամ 10 ավելի փոքր արբանյակ:
Թերթը նշում է, որ Իրանը հաճախ է նոր ռազմական տեխնիկա փորձարկում տոնական օրերից առաջ և հավելել, որ այս ամսվա վերջին երկրում նշվելու է Իսլամական հեղափոխության 42-րդ տարեդարձը:
Անցյալ ամիս Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննադատել էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի մետաղական արդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, որոնց հետևանքով թիրախավորվել են ընկերություններ Չինաստանում, Եվրոպայում և Միացյալ Թագավորությունում:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02