ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդն իր մտադրությունն իրականացնելու նպատակով, նախապես պլանավորելով ամուսնության նպատակով 20-ամյա աղջկա առևանգումը, սկզբում դիմել է իր երկու ընկերներին, որոնց հետ 2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են աշխատավայր գնացող աղջկան և փողոցում նրա նկատմամբ բռնություն գործադրելու` ձեռքերից, ոտքերից գրկելու միջոցով, նրա կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում, ու աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքն անտեսելով, նրան բացահայտ առևանգելով տեղափոխել են Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղից ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն:
Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին ստանալով մերժում, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել ամուսնության նպատակով աղջկա առևանգումը համատեղ կատարելու շուրջ: Այդ նպատակով 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ քաշելով աղջկա ընկերուհուն, խափանել են վերջինիս` առևանգմանը խոչընդոտելու և միջամտելու փորձերը, և աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու, այն է` գրկելու և դեպի մեքենան քաշելու միջոցով, բացահայտ առևանգել են նրան, իր կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել են հիշյալ ավտոմեքենայի հետևի նստատեղում և տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, 20-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ, առերեսումներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02