Ռուսաստանը և Եվրամիությունը պետք է համաձայնության գան՝ հետխորհրդային տարածքում գտնվող ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների շուրջ: Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո, հայտնում է Взгляд-ը:
«Կարծում եմ ճիշտ կլինի, որ մենք համաձայնության գանք այն սկզբունքների շուրջ, որոնք ներառում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություններ, լինի դա հետխորհրդային տարածքում, Արևմտյան Բալկաններում, թե այլուր», - ասել է Լավրովը:
Իր հերթին, Բորելն ասել է, որ Ռուսաստանը և ԵՄ-ն դեռևս տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է համագործակցության համար հնարավոր ուղիներ փնտրել:
«Անհրաժեշտ է ընդհանուր լեզու և փոխըմբռնման ոլորտներ գտնել: Սա է իմ այցի նպատակը: Սա ընդամենը առաջին քայլն է: Մենք դեռ տարաձայնություններ ունենք մի քանի հարցերի շուրջ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փնտրել ոլորտներ, որոնցում կարող ենք համաձայնության գալ և համագործակցել», - նշել է Բորելը:
Ըստ Բորելի, կան ոլորտներ, որտեղ Մոսկվան և Բրյուսելը կարող են և պետք է համագործակցեն, քանի որ այդ դեպքում լավ արդյունքներ կգրանցվեն: Բորելը ընդգծել է, որ ՌԴ նախարարն արդեն իսկ նշել է դրանցից մի քանիսը, և հավելել, որ ինքը ևս նույն կարծիքին է:
«Մշակույթի, առողջապահության, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև կլիմայի փոփոխության, Արկտիկայում տարվող աշխատանքների և թվային միջավայրի հարցերում: Այստեղ կան բազմաթիվ համատեղ միջոցառումներ, որոնք ենթադրում են առանձին կողմերի սերտ համագործակցություն», - նշել է Բորելը և հավելել, որ երկու կողմերի միջև կարող է հաջող համագործակցություն ձևավորվել նաև այնպիսի հարցերի շուրջ, ինչպես օրինակ Իրանի միջուկային համաձայնագիրն է:
Հիշեցնենք, որ Բորելը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02