Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի` խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Նա չի ուզում գիտակցել, որ ինքը դժբախտ ու նզովվյալ մարդ է, կործանված մեկը, ով սեփական անխելքության, ստորաքարշության ու քծնանքի պատճառով ավիրել է իր հայրենիքը: Իր սուրբ հայրենիքը: նիկոլի ու էրատոյի համար Արցախը բեռ էր, իսկ իր համար` հայրենիք: Նրա զավակները ապրելու են այն մտքով ու գիտակցումով, որ իրենց հայրը ազատ Արցախի ՎԵՐՋԻՆ նախագահն էր ու նաև` հայրենիքը ազատից բզկտված դարձնողը: արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը, որն այս կյանքով չի ավարտվելու: Հ.Գ. Դավաճանի հարճերը իրավունք ունեն չհասկանալ` ինչ է կատարվում ու ինչ եք արել դու ու նիկոլը ու ինչ է լինելու ձեզ հետ: Բայց դու հո գիտես, դու պարտավոր ես ընկալել` դու երկիրդ ծվեն-ծվեն անողն ես, լուսավոր երեխեքին մահվան ուղարկողներից մեկը»:
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել էր.
«Սիրելի՛ հայրենակիցներ Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից: Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝ առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ: Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն: Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին: Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց: Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ: Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն: Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս»:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02