16 հարց է այսօր օրակարգում ընդգրկված, ուզում եմ գտնել մեկ հարց, որը ադեկվատ է մեր առաջ կանգնած մարտահրավերներին այս ժամանակահատվածում: Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին, երբ քննարկվում էր օրակարգը ընդունելու մասին նախագիծը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Ասվածին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ բազմաթիվ այլ խնդիրներ կան և չեն կարող զբաղվել միայն մեկ հարցով:
«Ես չեմ ասում միայն այդ հարցով զբաղվել, ես ասում եմ՝ 16 հարցից ոչ մեկ կապ չունի այդ մարտահրավերների հետ»,-շարունակեց Տարոն Սիմոնյանը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ յուրաքանչյուր անգամ ԼՀԿ-ն հայտարարում է, որ քննարկվող հարցերը ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին և որևէ մեկը կարևոր չէ, և հետո հարցերի քննարկումների ժամանակ տեսնում են պատգամավորների ակտիվ ներգրավվածությունը, ինչը ողջունելի է:
«Օրակարգի առաջին հարցը, Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարց ունենք, որևէ մեկը կարող է ինձ ասել, որ սա անկարևոր է կամ պարտադիր չէ, որ ընտրենք, առանց այն էլ, որ ուշացրել ենք»,-ասաց Միրզոյանը:
Այնուհետև Տարոն Սիմոնյանը իր ելույթում ավելացրեց. «Ընկերներ, սա էլ հո հայերեն եմ խոսում: 16 հարց է ընդգրկված, լավ եք արել, հարյուրը ընդգրկեիք, բայց դրանցից գոնե մեկը կարո՞ղ է ուղղված լինել մարտահրավերներին, թե ոչ»,-ասաց նա:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
15:04 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
14:15 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02