2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված էր 385 ստուգում։ Երկրում COVID-19-ի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներից ընդհամենը 64-ը, ինչը կազմում է նախատեսվածի 16.62%-ը։ Ստուգումներից 29-ը (45%) արվել է Երևանում, 8-ը՝ (12%) Կոտայքի մարզում, 6-ը՝ (9%) Արմավիրի մարզում, 5-ը՝ (8%) Գեղարքունիքի մարզում, 4-ը՝ (6%) Տավուշի մարզում, 3-ական՝ (5%) Արարատի և Շիրակի մարզերում, 2-ական՝ (3%) Սյունիքի, Լոռու մարզերում և 1-ական՝ (2%) Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է 438-խախտում։ Ամենից շատ խախտումներ արձանագրվել են Երևանում՝ 215, ամենից քիչ՝ Սյունիքում՝ 6։ Հիմնական խախտումները վերաբերել են շինարարություն իրականացնող, շինարարության նկատմամբ հեղինակային հսկողություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը։ Կազմվել և տրամադրվել են 44 պարտադիր կատարման ցուցումներ, իսկ խախտումների բացակայության վերաբերյալ տրվել է 20 տեղեկանք։ Անցած տարվա ընթացքում ՀՀ ողջ տարածքում Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողությամբ հայտնաբերել են 430 ինքնակամ կառույցներ։ Ստուգումների պատկերը հետևյալն է․ Արագածոտնի մարզում` 99 (23%), Կոտայքի մարզում` 96 (22%), Արարատի մարզում` 58 (14%) և Լոռու մարզում` 42 (10%): Մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին տրամադրվել են իրազեկող բնույթի գրություններ՝ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ։ Համայնքների ղեկավարներին էլ առաջարկվել է դադարեցնել ինքնակամ շինարարությունը և վերացնել դրա հետևանքները։ Տեսչական մարմինը բնակության համար օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ 192 եզրակացություն է տվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են ավարտված շինարարական 2384 օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին։ Տրամադրվել է ավարտական ակտերի վերաբերյալ 1501 դրական և 767 բացասական եզրակացություն: 2020 թվականի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման 226 արձանագրություն:
19:05
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
14:52 21.08.26
15:04 20.08.26
17:55 20.08.26
12:22 21.08.26
18:13 20.08.26
15:35 20.08.26
11:16 21.08.26
11:05 20.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02