Փաստինֆ»-ն գրել է․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական գաղտնիք է համարում Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ճանապարհորդությունների ժամանակ նրանց ուղեկցող թիկնապահների գործուղումների համար պետական միջոցներից ծախսված գումարի չափը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աննա Հակոբյանը դուստրերի հետ 2021թ հունվարի 14- ին մեկնել է Մոսկվա։ Ըստ շրջանառվող լուրերի՝ միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։ Մոսկվայում շուրջ մեկ շաբաթ մնալուց հետո Հակոբյանը մի քանի օրով վերադարձել է ՀՀ, ապա հունվարի 30-ին կրկին մեկնել արտերկիր, այս անգամ՝ ԱՄՆ՝ ըստ մամուլի տեղեկությունների՝ ԱՄՆ-ում իր ծննդյան տարեդարձը նշելու։
«Փաստինֆ»-ն գրավոր հարցմամբ դիմել է ԱԱԾ՝ պարզելու, թե ԱԱԾ պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Աննա Հակոբյանին և նրա դուստրերին՝ Մոսկվա, ինչպես նաև՝ ԱՄՆ կատարած շրջագայության ժամանակ, որքան է թիկնապահների ուղեւորությունն արժեցել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի մեջ գտնվող երկրի բյուջեի վրա։ Մասնավորապես՝ խնդրել էինք տեղեկացնել, թե պետական պահպանության ծառայության քանի ծառայող է ուղեկցել Նիկոլ Փաշինյանի տիկնոջն իր մասնավոր այցերի ժամանակ, որքան է կազմել նրանց գործուղման ծախսը, այդ թվում՝ ինքնաթիռի տոմսը, գիշերակացի և օրապահիկի չափը, սակայն ԱԱԾ-ն խուսափել է պետական բյուջեից ծախսված գումարի մասին տեղեկություն տրամադրել՝ պետական գաղտնիք է։
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության համաձայն։ Հայցվող տեղեկությունը, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, ուստի և նույն օրենքի համաձայն դասվում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8֊րդ հոդվածը՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ-,֊ նշված է ԱԱԾ պատասխանում։
Ընդգծենք, որ «Փաստինֆո»-ն տեղեկություն չէր խնդրել գաղտնի գործողությունների մասին, չէր հարցրել անվտանգությունն ապահովումն իրականացվել է արտաքին, թե ներքին դիտմամբ, այլ միայն ցանկացել էինք պարզել պետական միջոցի վատնման իրական ծավալները, թե որքան են նստում Փաշինյանի ընտանիքի անդամների մասնավոր շրջագայությունները պետության վրա՝ միայն թիկնապահների ուղեկցումն ապահովելու համար։
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
12:12 19.08.26
12:49 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:14 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
10:16 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02