Եվրոպական երկրներն ահազանգում են՝ սկսվում է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Վեստի.ռու-ն գրում է, որ ուրբաթ օրը Լեհաստանը և Հունգարիան հայտարարել են այն մասին, ինչից ամենաշատն էինն վախենում. Լեհաստանում, որտեղ վերջերս բացվել էին թատրոնները, կրկին օրական կորոնավիրուսի գրեթե 9 հազար նոր դեպք է գրանացվում, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կրկին փակվելու է: «Ցավոք, մենք տեսնում ենք աճման միտում։ Եվ սա կարծես թե համաճարակի երրորդ ալիքի սկիզբն է», -ասել է Լեհաստանի առողջապահության նախարարության խոսնակը։ Հունգարիայում վարչապետն անձամբ է հետևում իրավիճակին: Եվ նրա համար հեշտ չէ լուծել այս բժշկական գլուխկոտրուկը. երկրում պատվաստումների առումով վիճակը վատը չէ, բայց կորոնավիրուսի դեպքերը չեն նվազում։ COVID-19- ը արագ տարածվում է նաև Սլովակիայում և Չեխիայում: Չեխիայում դիմակի ռեժիմը վերանայվում է երկուշաբթի օրվանից. տրանսպորտում և հասարակական վայրերում բնակչությունը պարտավոր կլինի կրել FFP2 դասի շնչառական սարքեր կամ միանգամից երկու վիրաբուժական դիմակ ՝ մեկը մյուսի վրա: Իտալիայում արդեն մեկ տարի է պարբերաբար հիշեցնում են՝ մնալ տանը, շփումները հասցնել նվազագույնի։ Վիճակագրությունը, չնայած պատվաստումներին և սահմանափակող միջոցառումներին, վատթարանում է, մարզերը կրկին վերադառնում են նարնջագույն և կարմիր գոտիներ:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02