Դատարանը «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ: Նա ազատ արձակվեց։ «Բազմաթիվ իրավաբաններ հիմա գլուխ են ջարդում՝ հասկանալու, թե երեկ ինչ կատարվեց, իրավական անուն չունի»,- դատարանից դուրս գալով՝ լրագրողներին ասաց Նարեկ Մալյանը։ Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև ձերբակալվել: Փաստաբան Տիգրան Աթանեյսանը հայտնել էր, որ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար: Մալյանի խոսքով, երբ ոստիկանները գործում են օրենքի շրջանակներում, ենթարկվում է բոլոր օրինական պահանջներին։ «Երեկ ինձ ուղղակի առևանգում էին մարդիկ, քրեական գործ հարուցված չէր այդ ժամանակ»,- ասաց նա։
«ՎԵՏՕ» շաժումը երեկ Ազատության հրապարակում պետք է ցուցադրեր «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացումը, սակայն այն չկայացավ, ոստիկանները թույլ չէին տվել։ «Ինչ-որ մարդիկ բռնության կոչ էին տեսել, երբ ասել էի՝ մահ դավաճաններին։ Կրկնում եմ՝ մահ դավաճաններին։ Ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իրենց նկատմամբ բռնության կոչ է և թուրք քրֆելու հոդվածով՝ 226.2 հոդվածով, որը սորոսականների ջանքերով ավելացել է քրեական օրենսգրքում հատուկ իմ համար, իմ ազատ խոսքը, գործունեությունը զսպելու համար, քրեական գործ հարուցել։ Սա այս նույն հոդվածով երրորդ քրեական գործն է իմ նկատմամբ»,- ասաց Ն. Մալյանը։ Նրա խոսքով, որպես պետություն ինչքան վատ վիճակում է գտնվում, որ մի անմեղ ներկայացում կարող է տագնապ առաջացնել իշխանությունների մեջ, որ նույնիսկ առանց հարուցված քրեական գործի փորձել են իրեն առևանգել։
Աղբյուր` Panorama.am
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44