«Այս իրավիճակը պետք է պարպվի և դրա համար ամենակարևոր քայլը՝ վարչապետի հրաժարականն է»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա գտնում է, որ հասարակության համերաշխության հաշվին Փաշինյանը երկարացրեց իր իշխանությունը, իսկ հիմա դանակը հասել է ոսկորին և երկիրը հետագա ցնցումների չտանելու, պետական ինստիտուտների նշույլները պահպանելու համար առաջնահերթ ու շատ կարևոր է վարչապետի հրաժարականը: «Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր, ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին որևէ պարագայում դուրս չգալ փողոց և չմասնակցել որևէ հանրահավաքի»,- հայտարարեց Գորգիսյանը՝ նկատելով, որ խոսքը վերաբերում է ինչպես վարչապետի հրավիրած, այլ նաև նրա դեմ կազմակերպված հանրահավաքին, որովհետև այս լարված իրավիճակում այն կարող է բերել բախումների: Գորգիսյանը գտնում է որ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկա, քանի որ իրենց կարծիքն են հայտնել: «Երբ խնդիրները երկար ժամանակ չեն լուծվում, այլ ստեղծվում են նոր խնդիրներ, այն ինչ-որ մի պահի պայթում է»,- նկատեց պատգամավորը: Ըստ Գորգիսյանի՝ հիմա ամենակարևորն այն է, որ գործընթացները բերեն քաղաքական հունի մեջ՝ ամեն գնով խուսափելով քաղաքացիական որևէ բախումից, վարչապետը հրաժարական տա, իսկ ԱԺ-ն էլ ձևավորի նոր կառավարություն:
Աղբյուր` Panorama.am
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02