SpaceX տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերությունը կրկին հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը, որը պետք է տիեզերք տեղափոխեր Starlink համացանցային արբանյակների ևս մեկ խմբաքանակ:
Այս մասին ասվում է ընկերության թվիթերյան պաշտոնական էջում, նշելով՝ հետաձգման պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են:
«Եղանակային վատ պայմանների պատճառով, ինչպես նաև նախնական ստուգումներին լրացուցիչ ժամանակ տրամադրելու նպատակով, Starlink արբանյակների արձակումը LC-39 գործարկման համալիրից նախատեսվում է երեքշաբթի՝ մարտի 2-ին, ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով 19.53-ին», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ վերջին երկու օրերի ընթացքում հրթիռակրի արձակումն արդեն 2 անգամ հետաձգվել է:
Նշենք՝ Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որը կարող է լայնաշերտ համացանցային հասանելիություն ապահովել Երկիր մոլորակի բնակիչներին: Նախագիծը մեկնարկել է 2018-ի փետրվարին: Դրա նպատակն է ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն աշխարհի ցանկացած կետում: Ընդհանուր առմամբ, ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է գործարկել շուրջ 12 հազար արբանյակ:
Ընկերությունն արդեն իսկ սկսել է համացանցի թեստավորումը շարքային օգտատերերի շրջանում: Ծառայության ամսական բաժանորդավճարը 99 ԱՄՆ դոլար է, որն համեմատելի է և նույնիսկ ավելի մատչելի, քան Միացյալ Նահանգների հիմնական համացանցային մատակարարների ամսական վճարը:
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02