ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակագող Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Դավաճանի հանրահավաքից առաջ արդեն ակնհայտ էր, որ այն, ըստ էության, բովանդակություն չի ունենալու, և Նիկոլն ասելիք չունի պարզապես: Նա իր առջև ուներ դրված ընդամենը մի խնդիր՝ ամեն գնով ստանալ պատկեր, մարդկանց քանակ՝ ցույց տալու համար, թե ունի ժողովրդական աջակցություն: Բայց հերթական անգամ ձախողվեց, որովհետև 10 մարզպետարանը, մոտ այդքան նախարարությունները, գրպանային օլիգարխները (սրանք հատուկ ջանք են գործադրում դավաճանին աջակցելու համար և առանձին թեմա են), ՊԵԿ-ից մինչև Պետական վերահսկողական ծառայություն, դպրոցների, մանկապարտեզների տնօրեններ, կարճ ասած՝ պետական ամբողջ ռեսուրսը գործի դնելով, կարողացավ ապահովել այնքան մարդ, որքան Հայրենիքի փրկության շարժումը հավաքում է իր ընթացիկ հանրահավաքների ժամանակ: Եվ չնայած բոլոր ճիգերին ու ջանքերին՝ կեղծ քարոզչությանը, ֆոտոշոփերին, անգամ՝ ժողովրդի վանկարկումների ու կոչերի՝ բարձրախոսների միջոցով արհեստական ապահովմանը, Նիկոլը ստացավ ընդամենը ժողովրդական աջակցության իմիտացիա և ոչ ավելի։ Նույնիսկ կոկորդիլոսի արցունքները նրան չփրկեցին։ Ուստի սա Նիկոլի վերջին հանրահավաքն էր՝ կարապի երգը, Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության։ Եվ այլևս ակնհայտ է ամեն ինչ. դավաճանն աջակցություն չունի: ՀՀ ում քաղաքական օրակարգն այլևս թելադրվում է Բաղրամյան պողոտայից, բայց ոչ թե պողոտայի հարակից խորհրդարանից, այլ պայքարի հրապարակից։ Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը՝ 16։00-ին սպասում ենք բոլորիդ Բաղրամյան պողոտայում կայանալիք հանրահավաքին»։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02