Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Միջազգային ադրբեջանալեզու լրատվամիջոցները ևս սկսել են անդրադառնալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին կապված նրա հետ, որ Սյունիքում սահմանների հետ կապված գործընթացը խախտում է բնակիչների իրավունքները: Խոսքը նաև վերաբերում է Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի, ցուցանակների, դրոշների ներկայության անթույլատրելիության վերաբերյալ։ BBC-ի ադրբեջանական ծառայությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանն ի պատասխան արել է սեփական մեկնաբանությունը, թե Ադրբեջանի իշխանությունները չեն արձագանքել այդ «մեղադրանքին»։ Այդ կերպ փորձ է արվել հիմնավորել, թե Մարդու իրավունքների պաշտպանի պաշտպանի հայտարարություններն առ այն, որ սահմանների հետ կապված գործըթացի պատճառով ՀՀ Սյունիքի մարզի սահմանային բնակիչների իրավունքները խախտվել կամ վտանգվել են, հիմնազուրկ են: Հղումը` https://www.bbc.com/azeri/azerbaijan-55992656 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հաստատկամ արձանագրում է, որ ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների հետ կապված գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներով կամ խախտման լուրջ վտանգներով: Գլխավոր տրամաբանությունը միևնույն է շարունակում է մնալ այն, որ սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակավայրերի բնակիչների բնականոն կյանքի պայմանները, չի կարող խախտել նրանց իրավունքները: Այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն մարդկանց իրավունքներին տների ու հողատարածքների, այլ նաև ջրային ռեսուրսների, կենսական հաղորդակցության միջոցների նկատմամբ և այլն: Պետք է հաշվարկվեն նաև բոլոր հնարավոր վնասները, որ մարդը կամ գործարարությամբ զբաղվող անձը կարող է կրել. այս ամենը նույնպես պետք է դառնա միջազգային բանակցությունների ու քննարկումների առարկա: Մարդու համար չեն կարող առաջ այնպիսի պայմաններ, որոնք խաթարում են իր բնականոն կյանքն իր իսկ մշտական բնակավայրում միայն այն պատճառով, որ իր իրավունքները հաշվի չեն առնվել սահմանների հետ կապված ինչ-որ գործընթացի պատճառով»:
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44