ԱՊՀ երկրները մտադիր են ստեղծել մարդու իրավունքների հանձնաժողով՝ նման հիմնախնդիրները քաղաքականացնելու փորձերը ճնշելու, ինչպես նաև կազմակերպության հեղինակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ուժեղացնելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել է Համագործակցության գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը՝ Մինսկում առցանց ձևաչափով անցկացված փորձագիտական խմբի նիստից հետո: «Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրները հրատապ են համարում ԱՊՀ մարդու իրավունքների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ձևավորման փորձագիտական խմբի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 4-ին Մինսկում և հանդիպման ժամանակ այս թեմայի շուրջ կարծիքների մանրակրկիտ փոխանակում է տեղի ունեցել», - ասվում է հայտարարության մեջ: Հանդիպմանը մասնակցած Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը կնպաստի հումանիտար համագործակցության ոլորտում մարդու իրավունքների հարցերով ինտեգրացիոն փոխգործակցության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները նշել են նաև, որ այն կծառայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ-ի`հետխորհրդային տարածքում առանցքային միջազգային կազմակերպություններից մեկի հեղինակության ամրապնդմանը և կօգնի հակազդել մարդու իրավունքների խնդիրները քաղաքականացնելու փորձերին:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02