«2019 թվականին մետրոյով տեղափոխել ենք 21 մլն ուղևոր, իսկ 2020 թվականին այդ թիվը կազմել է 11 մլն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամականավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, հավելելով, որ իր ղեկավարած ենթակառուցվածքը գոյության պատմության մեջ առաջին անգամ նախորդ տարի ապրիլի 1-ից մինչև մայիսի 17-ը դադարեցրել էր աշխատանքը: Անդրադառնալով համաճարակի խնդիրներին՝ բանախոսը նշեց, որ Մետրոպոլիտենի աշխատակիցները պահպանում են սահմանափակումները և կրում դիմակներ, բայց ուղևորները շատ դեպքերում չեն ենթարկվում դիմակ կրելու պահանջներին: Բացատրելով ուղևորների շրջանում մետրոյի աշխատանքի վերաբերյալ առկա դժգոհությունների պատճառները՝ Գևորգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ երթևեկությունը տեղի է ունենում գնացքների գրաֆիկի համաձայն և գծում դրանց առկա քանակից կախված էլ ձևավորվում է միջակայքը: Նրա խոսքով՝ ներկայում այդ միջակայքը կազմում է 6.5 րոպե, քանի որ գծում առկա է 7 գնացք, իսկ առավոտյան և երեկոյան լրացուցիչ գնացքներ են հանվում երթուղի: «Ինչպես մյուս մետրոներում, այնպես էլ Երևանի մետրոյում չեն բացառվում տեխնիկական անսարքությունները, որի ժամանակ լինում են գնացքների միջև միջակայքի մեծացում, ինչն էլ հանգեցնում է ուղևորների դժգոհությանը»,- նշեց Ավետիսյանը և հավաստիացրեց, որ այդ անսարքություններն արագ վերացվում են: Բանախոսը տեղեկացրեց, որ Մետրոպոլիտենի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից և այս պահին գլխավոր գծերում աշխատում են 11 շարժակազմեր՝ 2 և 3 վագոնով, իսկ այն սարքավորումներն ու համակարգերն էլ, որոնք իրենց սպառել են ժամանակային և ֆիզիկական առումով, պետք է փոխարինվեն նորերով։ Գևորգ Ավետիսյանի խոսքով, շատ դեպքերում սարքավորումներն արտադրությունից դուրս են եկել և սպասարկող անձնակազմի համար առաջացնում են մեծ խնդիրներ։
09:59
09:47
09:32
09:15
09:01
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44