Աշխարհում ավելի քան 168 միլիոն երեխա COVID-19-ով պայմանավորված կարանտինային սահմանափակումների պատճառով գրեթե մեկ տարի չի հաճախել դպրոց: Բացի այդ, շուրջ 214 միլիոն երեխա բաց է թողել ամբողջական դրույքով ուսման գործընթացի երեք քառորդից ավելին: Այս մասին հաղորդվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական կայքում: Աշխարհի 14 երկրների դպրոցները հիմնականում փակ են մնացել 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի փետրվար ամիսները: Այս երկրների երկու երրորդը գտնվում է Լատինական Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում: Այս ամենի հետևանքով ընդհատվել է ավելի քան 98 միլիոն դպրոցականների ուսումը: Դպրոցները ամենաերկարն են փակ մնացել Պանամայում, Սալվադորում, Բանգլադեշում և Բոլիվիայում: «Ամեն օրվա հետ դպրոցում լրիվ դրույքով կրթություն չստացող երեխաների թիվն ավելանում է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ևս մեկ տարվա սահմանափակումներ, և այս երեխաների լրիվ դրույքով կրթության իսպառ բացակայություն: Պետք է անել ամեն բան, որ դպրոցները վերաբացվեն», - ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
Նշվում է, որ դպրոցների հետագա փակումը ծանր հետևանքներ կունենա երեխաների ուսման և ապագա բարեկեցության համար: Ամենախոցելի ուսանողները, որոնք չունեն հեռավար ուսուցման հնարավորություն, կարող են ընդհանրապես չվերադառնալ ուսման: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների, այսօր ամբողջ աշխարհում ավելի քան 888 միլիոն երեխայի ուսումնառությունը խաթարված է՝ դպրոցների ամբողջական կամ մասնակի փակման պատճառով: Բացի այդ, մասնագետները հիշեցնում են, որ դպրոցներում երեխաները ոչ միայն սովորում են, այլև հնարավորություն են ունենում շփվել հասակակիցների հետ, լավ սնվել և բժշկական ծառայություններ ստանալ: «Որքան երկար դպրոցները փակ մնան, այնքան երկար երեխաները կզրկվեն զարգացման այս կարևոր բաղադրիչներից»,- մտահոգվում են նրանք։
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02