ARM | RUS |

Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ. Թևանյան

07.03.21 | 19:26

«Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրում է.

Նոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ (քաղաքական հանգուցալուծումների սցենարների մասին)․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով։ 2020–ի նոյեմբերի 9–ին արձանագրված կապիտուլյացիայից հետո կար զարգացումների մի քանի սցենար։ 1․ Նիկոլ Փաշինյանի ինքնասպանություն։ Դա տեղի չունեցավ, քանզի Նիկոլի համար Արցախի պետականության ոչնչացումը, տարածքների կորուստը, մարդկային զոհերը ողբերգություն չէին։ Ջոն Բոլթոնի առաջարկած «Փող՝ հողի դիմաց» մոդելով բանակցող մարդու համար նոյեմբերի 9–ին արձանագրվածը հնարավորություն է, ոչ թե կատաստրոֆա։ 2․ Նիկոլ Փաշինյանի հրաժարական։ Դա տեղի չունեցավ 1–ին կետում նշված պատճառներով։ Նաև՝ վախի։ 3․ Նիկոլ Փաշինյանի հեռացում խորհրդարանի միջոցով։ «Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ ուսապարկային է ու մեր պետության տակ դրած ական։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ ցույց տվեց, որ նախկին իշխանությունների օրոք ստացած դերակատարումն ապահովում է նաև ներկա իշխանությունների համար։ Խորհրդարանական աշխատանքներից չի զգացվում, որ կապիտուլյացիա ենք արձանագրել, 5.000–ի հասնող մարդ ենք կորցրել ռազմի դաշտում, Ղազանչեցոցում մուղամ է հնչում, Դադիվանքում այլևս չենք կարող սելֆի անել, Հադրութն անցել է թուրքերին․․․ Խորհրդարանական ընդդիմության սիլի–բիլին վարչապետի աթոռը զբաղեցնողի հետ պարզապես զզվելի է։ Եվ դա այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորները ԱԺ համերաշխության ու միասնության վերածված դահլիճից մի քանի տասնյակ մետր այն կողմ՝ Բաղրամյան պողոտայում, ամբողջ ուժով գոռում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Դահլիճում նրանք համավոր հարս են դառնում։ Ինչևէ։ 4․ Նիկոլ Փաշինյանի հեռացում՝ զանգվածային ճնշումների միջոցով։ Նիկոլ Փաշինյանից դժգոհ և նրա հեռացումը պահանջող զանգվածը հարյուրապատիկ շատ է փողոց դուրս եկողներից։ Հարյուր հազարավոր մարդիկ, սակայն, սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով դուրս չեն գալիս պայքարի ու չեն միանում Հայրենիքի փրկության շարժմանը։ Գլխավոր պատճառն, ըստ իս, ոչ թե ընդդիմության կամ Նիկոլի հեռացումը պահանջող շարժման առանձին անդամներով է պայմանավորված, այլ մեր պետության լեգիտիմության կտրուկ անկմամբ։ Մարդիկ իրենց մտքում դուրս են գրել ՀՀ–ին։ 3 տարի առաջ մտածում էին, որ լավ է լինելու, հրաշքի սպասում ունեին, բայց խաբվեցին։ Նիկոլը ստորաբար գողացավ մարդկանց արդարացի դժգոհությունը, դրականի սպասումները և վաճառեց դրանք թուրքերին։ Հայրենիքի փրկության շարժմանը քննադատելը մոդայիկ է դարձել։ Ոմանք դա անում են անկեղծորեն օգնելու համար, իսկ մյուսները՝ սեփական նեղ հաշվարկներից ելնելով (թող շարժումը Նիկոլին չկարողանա հեռացնել ու դուրս մնա պայքարից, որ հետո մեզ համար տեղ բացվի ու մենք գանք իշխանության)։ Շարժումն, իրոք, արժանի է քննադատության, քանզի դեռ չի լուծել իր գլխավոր խնդիրը՝ Նիկոլին հեռացնելը, բայց պետք է արձանագրել, որ այս ձևաչափն այս պահին դեռ ամենազանգվածայինն է։ Եթե այլ ձևաչափ հնարավոր լիներ ստեղծել այս պահին ու պայքարը տանել նոր ձևաչափով, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ նորը կստեղծվեր։ Հիմա առավելագույնն է, որ հնարավոր էր անել։ Ասեմ ավելին՝ եթե չլիներ այս շարժումը, ապա հայ ժողովուրդը տիեզերական մասշտաբի խայտառակության էր ենթարկվելու, քանզի փողոցում համակարգված ու հետևողական բողոք չէր լինելու և աշխարհը թքելու էր բոլորիս վրա։ Այլ հարց է, որ սա երկար չի կարող ձգվել։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե առաջանա նոր խոսքի և նոր գործի սուր պահանջ, ապա այն անպայման կներկայացվի հանրությանը։ Կարևորը խնդիրը լուծելն է, անձերը երկրորդական են։ Բայց հիմա բոլորիս համար ծանրության կենտրոն պետք է դիտարկվի Բաղրամյան պողոտան, քանզի այնտեղ է ակումուլացվում հայ ժողովրդի դիմադրության ու պայքարի ռեսուրսը։ 5․ Ռազմական հեղաշրջում։ Մեր տիպի երկրներում և համանման իրավիճակներում, որպես կանոն, տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։ Այդ մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու և մեղադրելու ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին անգործության (փաստացի՝ հանցակցության) համար։ Երբ մարդիկ դժգոհում են, թե բա ընդդիմությունը կտրուկ գործողությունների չի դիմում, սխալ հասցեատեր են ընտրում։ Ընդդիմությունը ռազմականացված կառույց չէ (ի դեպ, վճռական գործողություններ, կամ ավելի կոնկրետ՝ գրոհ ու բախում պահանջողները միշտ դա անում են տանից և իրենց հաշվարկներում այլոց թափված արյունն է)։ Եթե գրոհ եք ուզում, ապա պետք է հավաքվի առնվազն 100.000 մարդ, որպեսզի ոստիկանությունը կոտրվի և գրոհն արդյունավետ լինի։ 100 հազարի դեպքում ինքս պատրաստ եմ գրոհի առաջին շարքերում լինել։ Ի դեպ, այդ դեպքում զոհեր չեն լինի, քանզի ոստիկանությունը հետ կքաշվի ու կանցնի ժողովրդի կողմը։ Մի խոսքով, այս թեմայով առաջարկում եմ վերջ տալ ճամարտակություններին։ Ինքս ունեմ հազար ու մի քննադատական կետ ընդդիմության հասցեին։ Ես գիտեմ, թե ինչ պետք է աներ շարժումը, որ չի արել։ Ես նաև գիտեմ, թե ինչ պետք է չաներ, որ արել է։ Սակայն հիմա այդ հարցերի ժամանակը չէ։ Ինձանից շատ երևի քչերը կարող են առարկայորեն նշել, թե որտեղ է սխալվում Հայրենիքի փրկության շարժումը, քանզի ներսից եմ տեսնում խնդիրները։ Բայց քաղաքագիտության տեսությունը և քաղաքականության պրակտիկան հստակ ցուցում ունեն նման դեպքերում՝ ռազմական հեղաշրջում։ Հատկապես, երբ բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն գործում է Թուրքիայի օգտին։ Թուրքիան էլ իր հերթին բացահայտորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին ու քննադատում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը։ Ամեն ինչ շատ բաց է ու ակնհայտ։ Մենք գործ ունենք թուրքական շահերը սպասարկող իշխանության հետ, այսինքն՝ օկուպացիոն ռեժիմի հետ։ Հետևաբար՝ այդ իշխանության դեմ պայքարի մեթոդներն էլ պետք է համարժեք լինեն։ Նման համարժեք մեթոդի տիրապետում է և անհրաժեշտ ռեսուրս ունի Օնիկ Գասպարյանի գլխավորած կառույցը։ Մեր սահմանադրության 14–րդ հոդվածը չի ապահովվում նիկոլաթուրքական ջանքերով։ Փոխվում են մեր սահմանները, խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր անվտանգությունը հարցականի տակ է հայտնվել, պետությունը վերացման շեմին է կանգնած։ Սա ուղիղ ցուցում է զինված ուժերին, որ նրանք կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը և մնան ՀՀ–ին տված երդմանը հավատարիմ։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։ Թուրքերը խնդիր են դրել վերացնել Հայաստանը և դա անում են Նիկոլի ձեռքերով։ Վերջինս էլ իրեն ապահով ու անվտանգ է զգում թուրքական ազդեցության տակ, քանզի Հայաստանի սուբյեկտայնության պահպանության դեպքում ինքը դատվելու է։ Հիմա կա՛մ զինված ուժերը կանեն իրենց գործը, կա՛մ Թուրքիան պարզապես կվերացնի հայկական բանակը վերջնականապես։ Ամեն ինչ շատ հստակ է՝ եթե զինված ուժերը և ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը շարունակեն կիսահղի պահվածքը, ապա Նիկոլը ոչ թե փոխելու է մեր զինված ուժերի հրամկազմը, այլ վերացնելու է բանակը, քանզի հանձնվող երկրին բանակ պետք չէ։ Նիկոլին պետք է լինելու միայն ոստիկանությունը, որպեսզի աթոռը պահի։ Մեր երկրի գոյությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Սա ասում եմ առանց չափազանցության։ Զինված ուժերը կարող են կանգնեցնել ազատ անկումը և վերջապես հնարավորություն տալ ՀՀ քաղաքացիներիս օրացույցի վրա տեսնել նոյեմբերի 10–ը։ Եթե ոչ, ապա ․․․ Ապա ամեն մի քաղաքացի պետք է իր որոշումը կայացնի։ Ինքս միշտ առաջնորդվել եմ՝ «Ե՞րբ, եթե ոչ հիմա, ո՞վ, եթե ոչ ես» սկզբունքով։ Բանակը կանի՝ կանի։ Չի անի՝ պատմությունը կծնի վճռական մենակին։ Մենք 21–րդ դար չեն հասել այն բանի համար, որ մի սրիկայի, մի քանի լպրծունների, մի քանի վախկոտի պատճառով կործանվենք։ Առանց պետություն ցեղասպանության ենթարկվել ենք։ Պետությունով ցեղասպանության ենթարկվելը մեր ամոթը կլինի։ Ուշքի՛ եկեք։ Հ․Գ․։ Նիկոլի մնալը վարչապետի աթոռին նշանակում է նոր պատերազմ։ Ռազմական գործողությունների թատերաբեմը լինելու է Սյունիքը, ապա՝ ամբողջ Հայաստանը։ Ալիևն այդ ամենի անոնսն արդեն տվեց։ Մեզ կատաստրոֆիկ քիչ ժամանակ է մնացել։ Հետո չասեք, թե զգուշացված չեք եղել։ ՀՀ բանակ, շարժվի՛ր»։


Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական ԶԼՄ-ներին

Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական...

10:13

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:42

Քամուց և անձրևից ջրալցվել են Գյումրու մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել են ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն

Քամուց և անձրևից ջրալցվել են Գյումրու մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել են...

09:38

Իրանում պատրաստվում են Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան

Իրանում պատրաստվում են Խամենեի հուղարկավորության 40-րդ...

09:22

Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը

Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ...

10:50

Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը

Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և...

10:25

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման...

10:10

Թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել...

16:29

Վահան Կոստանյանը Կիևում Մերեժկոյի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Վահան Կոստանյանը Կիևում Մերեժկոյի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա համագործակցության...

16:12

Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և...

15:48

Զրույց դիրքերի ավագների հետ. ՊՆ-ն ակտիվացնում է պայքարը բանակային անառողջ բարքերի դեմ

Զրույց դիրքերի ավագների հետ. ՊՆ-ն ակտիվացնում է պայքարը բանակային անառողջ բարքերի...

15:34

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի...

15:05

Գլենդելում 5 հայի են ձերբակալել

Գլենդելում 5 հայի են ձերբակալել

14:13

Պաշտպանեք ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ

Պաշտպանեք ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ

13:58

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը

13:56

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի...

13:44

Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է

Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել...

13:23

Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել

Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են...

13:05

Լենինգրադի մարզում մանկական ճամբարի երկու մասնաշենք է այրվել․ 117 երեխա տարհանվել է

Լենինգրադի մարզում մանկական ճամբարի երկու մասնաշենք է այրվել․ 117 երեխա տարհանվել...

12:46

ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից. Մասադիկով

ՀԱՊԿ-ի անդամ պետությունները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից....

12:44

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02