Անցյալ շաբաթ կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա տվյալները, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 6 տոկոսով: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս տվյալները նշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենշաբաթյա տեղեկագրում:
«Անցյալ շաբաթ տեղեկություն է ստացվել վարակման ավելի քան 2,7 մլն նոր դեպքերի մասին, ինչը 2 տկոսով ավելին է նախորդ շաբաթվա համեմատ: Գլոբալ առումով, գրեթե աշխարհի երկրների կեսում նոր դեպքերի թիվը նվազել է, ապա մյուս կեսում աճ է գրանցվել»,- արձանագրել է ԱՀԿ-ն:
Համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 1-7-ն ամբողջ աշխարհում գրանցվել է «Քովիդ-19»-ով վարակման 2 734 381 դեպք, որից 60 323-ը՝ մահվան ելքով:
Անցած շաբաթվա ընթացքում հիվանդացության առավել նկատելի աճ է գրանցվել Աֆրիկայում (10%) և Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում (10%), ինչպես նաև Եվրոպայում (4%): Մահացության ցուցանիշը մեծացել է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում (9%), սակայն նվազել է մյուս բոլոր տարածաշրջաններում:
Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 7 օրում արձանագրվել է վարակման ավելի քան 1,1 մլն, մահվան՝ ավելի քան 32 000 դեպք: Եվրոպայում մեկ շաբաթում վարակվել է ավելի քան 1,1 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 20 հազարը: Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում արձանագրվել է հիվանդացության ավելի քան 228 հազար, մահվան՝ ավելի քան 2700 դեպք:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02