ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ գտնվող մարդկանց օրգանիզմի վրա քիմիական աղտոտման ազդեցության վերաբերյալ հերթական ուսումնասիրությունն է իրականացվել։ Այս անգամ իրականացվել է կենսամոնիթորինգ։ Մասնավորապես,նոր հետազոտությունը կենտրոնացել է օրգանիզմում աղտոտիչների պարունակության բիոմոնիտորացման և տեղական բնակիչների տարիքային և գենդերային տարբեր խմբերի օրգանիզմների վրա ծանր մետաղների ազդեցության չափման որոշման վրա: Հավաքած մեզի նմուշները վերլուծվել են Ուստի-նադ-Լաբեի (Չեխիա) լաբորատորիայում։ Արդյունքների մասին Panorama.am-ը զրուցեց հետազոտության մասնակիցների հետ։ «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը տեղեկացրեց, որ կենսամոնիթորինգի արդյունքները պարզել են ազդակիր տարածքում և վերահսկովող խմբում գտնվող նմուշներում մկնդեղի, կադմիումի և պղնձի կոնցենտրացիաների զգալի տարբերություն: Նրա պարզաբանմամբ՝ հաստատվել են մանկահասակների օրգանիզմների վրա ազդեցության ամենամեծ ռիսկերը: «Նահատակի պոչամբարի հարևանությամբ բնակվող երեխաներից վերցված կենսանմուշների 94%-ի մեջ պարունակվում է մկնդեղ: Հայտնաբերվել է նաև մյուս ծանր մետաղի՝ կադմիումի առկայությունը տեղի բնակիչների օրգանիզմում: Ճոճկան, Մեծ Այրում, Փոքր Այրում գյուղերում վերցված մեզի նմուշների վերլուծության արդյունքները հաստատում են մկնդեղի ազդեցության աճը տեղի բնակչության վրա՝ համեմատած էկոլոգիապես ավելի բարեկեցիկ Տավուշի մարզի վերահսկվող խմբի հետ: Ազդակիր տարածքում գտնվող բնակիչների մեզի մեջ մկնդեղի միջին պարունակությունը ավելի քան 20% -ով բարձր է, քան Տավուշի մարզի վերահսկվող խմբում: Մենք հայտնաբերեցինք մեծահասակների համեմատ մկնդեղի զգալիորեն ավելի բարձր մակարդակ մինչև 7 տարեկան երեխաների մոտ»,-ասաց Դուլգարյանը։ Նրա խոսքով ՝ առանց հետազոտության էլ հանդիպումների ընթացքում պարզ էր դառնում, որ բնակիչների մեծ մասը առողջության հետ կապված խնդիրներ ունեն։ «Հենց հանդիպումների ընթացքում մենք տեսանք , որ մարդկանց ճնշող մեծամասնությունը լուրջ առողջական խնդիրներ ունեն, օրինակ չարորակ գոյացություններով, սրտի կաթվածով և այլ։ Շատ ավելլի վատ էր, ծնողները պատմում էին, որ երեխաների մոտ լինում են գլխացավեր, ալերգիկ դրսևորումներ և այն»,- հավելեց հետազոտության մասնակիցը։ Օլեգ Դուլգարյանը նաև տեղեկացրեց, որ տեղի բնակչությունը մի մասը քաջատեղյակ է առողջության և տնտեսական բարեկեցության վրա աղտոտված միջավայրի ազդեցության սպառնալիքներին։ Ավելին, նրանցից ոմանք պատրաստվում են դիմել դատարան ՝ պահանջելով փոխհատուցում՝ առողջությանը հասցված վնասի դիմաց և շրջակա միջավայրի մաքրում արդյունաբերական թափոններից։ Հավելենք, որ ուսումնասիրություններն անցկացվել են «Արնիկա» Քիմիական անվտանգության չեխական կազմակերպության հետ համատեղ։ Հիշեցնենք նաև, որ նախորդ ուսումնասիրությունների համաձայն էլ՝ ծանր մետաղների և թունավոր միացությունների մեծ պարունակությունը Լոռու մարզի հյուսիսային արդյունաբերական լեռնամետալուրգիական և մետաղագործական շրջանում `ջրի, հողի, գետի ստորին հատակի նստվածքների, գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև որոշ քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին ծանր մետաղների բարձր մակարդակի ռիսկերը առողջության վրա:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:50 16.08.26
10:10 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02