«Սահմանադրությանը հետևելը նախագահի անկյունաքարային լիազորությունն է և այս ճգնաժամային իրավիճակում նա ձեռնպահ մնաց իր հիմնական լիազորության կատարումից՝ ավելի խորացնելով իրավիճակը»,-Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը: Նա գտնում է, որ նախագահն ընդդիմությանը քննարկման հրավիրելով՝ փորձում է կլորացնել իր իսկ կողմից սրած անկյունները և կարծիք հայտնեց, որ ՀՓՇ-ն չպետք է ընդունի նրա հրավերը և չպետք է գնա քննարկումների: Մելոյանը հայտնեց, որ մի շարք սահմանադրագետների հետ միասին մնում է այն կարծիքին, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ՀՀ նախագահը չունեին Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություններ և նա դե յուրե պետք է շարունակեր իր լիազորությունները կատարել: «Մի փոքր հիասթափեցնող էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, քանի որ, իր բնորոշմամբ, որոշումը հակասահմանադրական համարելուց հետո նա կարող էր շարունակել լիազորությունների կատարումը, որը չարեց»,- հայտարարեց սահմանադրագետը և հավելեց, որ այդ ամբողջ գործընթացը հակաիրավական է չի բխում Սահմանադրությունից: Նրա խոսքով՝ բացի այն, որ Սահմանադրությունը գլխավոր շտաբի պետին տալիս է հատուկ կարգավիճակ, այլև պաշտոնից ազատելու դեպքում նաև երաշխիք է ստեղծում նրա համար: Սահմանադրագետը հնարավոր համարեց վարչական դատարանի կողմից Օնիկ Գասպարյանի հայցի ապահովումը և վարչապետի որոշման կասեցումը, որից հետո Օնիկ Գասպարյանը կկարողանա շարունակել պաշտոնավարումը: Մելոյանը այդ հանգամանքով բացատրեց Նիկոլ Փաշինյանի կողմից հապճեպ գլխավոր շտաբի պետ նշանակելու քայլը և հավելեց, որ դեռ չկա նշանակված անձ, քանի որ, ըստ ընթացակարգի, վարչապետը իր որոշումն ուղարկել է նախագահին, իսկ վերջինս հրաժարվել է ստորագրել այն, և նշանակման որոշումը եռօրյա ժամկտում միայն ուժի մեջ կմտնի: Սահմանադրագետը նկատեց, որ Փաշինյանի կողմից մայր օրենքի պահանջները չկատարելու այլ դեպքեր էլ կան և տեղեկացրեց, որ նա երեք անգամ խախտել է Սահմանադրությունը՝ ստորագրելով միաջազգային պայմանագրեր, որոնց համար նախատեսված էին վավերացման գործընթաց:
Աղբյուր` Panorama.am
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:50 16.08.26
10:10 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02