ARM | RUS |

Արցախում արդյունաբերական արտադրությունը կտրուկ նվազել է հանքարդյունաբերության կրճատման հետևանքով

12.03.21 | 18:57

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պատերազմի հետևանքով տնտեսության ու արտադրական ենթակառուցվածքների կրած վնասներին և վերականգնման միջոցառումներին:

-Ո՞ր փուլում է գտնվում պատերազմի հետևանքով վնասված արտադրական ենթակառուցվածքների ու արտադրամասերի վերականգնման գործընթացը:

–Արցախի կառավարությունը նախորդ տարվա դեկտեմբերից ձեռնամուխ է եղել պատերազմական գործողությունների հետևանքով վնասված արտադրական նշանակության շենք շինությունների գույքագրման աշխատանքների իրականացմանը: Մասնավորապես, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է վնասների գույքագրմամբ և գնահատմամբ: Այդ աշխատանքների ավարտից հետո կառավարությունն արդեն կսահմանի աջակցության կամ փոխհատուցման համապատասխան կարգ:

-Նախնական տվյալներով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում որքանով են կրճատվել արտադրության ծավալներն ու ինչի հետևանքով:

- Պատերազմից հետո, 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: Արցախի Հանրապետության արդյունաբերական արտադրության ծավալը անցած տարի կրճատվել է 36,5 տոկոսով, այդ թվում՝ միայն դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ 60 տոկոսով: Այնուհետև՝ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 71,7 տոկոսով: Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 20 տոկոսով, այդ թվում՝ միայն անցած տարվա դեկտեմբերին՝ 96 տոկոսով,իսկ մշակող արդյունաբերության ծավալը կրճատվել է 63 տոկոսով: Տարվա ընթացքում համեմատաբար ոչ էական է եղել սննդամթերքի արտադրության կրճատումը ` 3 տոկոս /դեկտեմբերի` 20 տոկոս կրճատման հաշվին/:Արդյունաբերական արտադրության ծավալի կտրուկ նվազումը գրանցվել է արդյունաբերության բոլոր ճյուղերում: Այդուհանդերձ, կարելի է ասել, որ նշված ցուցանիշն առավել մեծ չափով պայմանավորվել է նրանով, որ հանքարդյունաբերության ոլորտում 2021 թվականի հունվար ամսում աշխատանքներ գրեթե չեն իրականացվել (նվազումը՝ 99.9 տոկոս):Նույն ժամանակահատվածում մշակող արդյունաբերության 36 տոկոսով անկումը մեծամասամբ պայմանավորվել է սննդամթերքի և հագուստի արտադրության կրճատմամբ: Միաժամանակ հատկանշական է՝ տվյալ ժամանակաշրջանում մշակող արդյունաբերության որոշ արտադրությունների աճը. Օրինակ՝ խմիչքների, սղոցանյութի, դռների և պատուհանների:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2020 թվականի դեկտեմբեր ամսում կազմել է ընդամենը 20 մլն կՎտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ շուրջ 100 մլն կՎտ-ի փոխարեն:Այս տարվա հունվարին էլեկտրաէներգիայի արտադրությունն Արցախում կազմել է 7,3 մլն կՎտ: Շինարարական աշխատանքների ծավալը 2020 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կրճատվել է 56 տոկոսով, իսկ 2021 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 53 տոկոսով:

- Հնարավո՞ր է, որ իրենց գործունեությունը վերականգնեն արցախյան այն հայտնի ապրանքանիշները, որոնց արտադրամասերը մնացել են ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում: Այդ ուղղությամբ աշխատանքներ առկա են:

- Կառավարությունը հակված է տեղական արտադրողների գործունեության վերսկսման համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Խոսքը վերաբերում է ոչ միայն հայտնի ապրանքանիշներին: Հնարավորության դեպքում, թերևս, բոլոր արտադրողներն էլ ցանկություն կունենան վերագործարկելու իրենց արտադրությունը: Այս ուղղությամբ պետական հստակ ծրագրեր դեռևս մշակված չեն:

-Կա՞ն աջակցության այլ ծրագրեր՝ նախատեսված սկսնակ գործարարներին՝ արտադրական գործունեությամբ զբաղվելու համար:

- Արցախում մշակվել է հարկային արտոնությունների փաթեթ, որն առավել դյուրին ու գրավիչ կդարձնի տեղում բիզնես գործունեությունը:Խոսքը վերաբերում է, մասնավորապես, հետևյալ հարկային արտոնություններին՝ 2020-2022 թվականների ընթացքում շահութահարկի վճարումից ազատվել է հարկ վճարողների մեծամասնությունը: Նվազեցվել է վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող ֆիզիկական անձանցից պահվող եկամտային հարկի դրույքաչափը` սահմանվելով 2021 թվականին 15 տոկոս, 2022 թվականին՝ 14 տոկոս, իսկ 2023 թ. հունվարի 1-ից` 13 տոկոս:

Բացառապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված՝ հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար, աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանվել է 3 տոկոս:Հարկ վճարողները 3 տարի ժամկետով ազատվել են հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից: Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի և դրանց համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձվում է հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսը:Վեց ամիս ժամկետով տրվում է պետական աջակցություն՝ կազմակերպության վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով:

Առաջիկայում ևս Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության կողմից հնարավոր է առաջարկվեն աջակցության ծրագրեր, որոնց մասին հանրությունը պատշաճ կերպով կիրազեկվի:


Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան վճռական բողոք է ներկայացվել

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան վճռական բողոք է...

15:49

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի...

15:42

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

15:14

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հալաբյանում հայտնաբերված երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Հալաբյանում հայտնաբերված երեխայի լուսանկարների և տեսանյութերի...

15:06

Միրզոյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով հանձնաժողովի անդամը խոսել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերի մասին

Միրզոյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԶՈւ հարցերով հանձնաժողովի անդամը խոսել են խաղաղության...

14:46

Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ

Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ

14:33

Կաշառք, կեղծ եզրակացություն և ապօրինի օտարում. Աբովյանի պաշտոնյաների գործը հանձնվել է դատարան

Կաշառք, կեղծ եզրակացություն և ապօրինի օտարում. Աբովյանի պաշտոնյաների գործը հանձնվել է...

13:34

Կաշառք, կեղծ եզրակացություն և ապօրինի օտարում. Աբովյանի պաշտոնյաների գործը հանձնվել է դատարան

Կաշառք, կեղծ եզրակացություն և ապօրինի օտարում. Աբովյանի պաշտոնյաների գործը հանձնվել է...

13:34

Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների թիվն աճել է 3,231-ով կամ 74,4 տոկոսով. Կամո Ցուցուլյան

Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողների թիվն աճել է 3,231-ով կամ 74,4 տոկոսով. Կամո...

13:28

Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի. Զաքարյան

Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի....

13:15

Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են

Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել...

11:09

Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել...

11:07

Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է

Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է

10:33

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

10:03

Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական ԶԼՄ-ներին

Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական...

10:13

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

09:42

Քամուց և անձրևից ջրալցվել են Գյումրու մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել են ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն

Քամուց և անձրևից ջրալցվել են Գյումրու մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել են...

09:38

Իրանում պատրաստվում են Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան

Իրանում պատրաստվում են Խամենեի հուղարկավորության 40-րդ...

09:22

Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը

Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ...

10:50

Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը

Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02