ARM | RUS |

Ո՞ւմ էր ձեռնտու դրամի արժեզրկումը

22.03.21 | 09:14

Տարիներ շարունակ դրամի կայունությունը եղել է Հայաստանում սոցիալական միջավայրի վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Սպառողների եկամուտների դանդաղ աճի պայմաններում ազգային արժույթի կայունությունը հնարավորություն է տվել զսպել ներմուծվող ապրանքների գների բարձրացումը՝ թուլացնելով սոցիալական լարվածությունը։ Սակայն հետպատերազմյան շրջանում այդ պատկերը կտրուկ փոխվեց. ազգային արժույթն ուղղակի փլվեց։ Իշխանություններն այդպես էլ ոչինչ չկարողացան անել դրամի արժեզրկումը կանխելու կամ վերականգնելու համար։ Այսօր էլ ազգային արժույթը շարունակում է արժեզրկված մնալ՝ իր հետ քաշելով բազմաթիվ ապրանքների գներ։

Դրամի արժեզրկման հետևանքով սպառողական ապրանքների շուկայում գնաճը հասել է վերջին տարիների համար աննախադեպ չափերի՝ հանգեցնելով սոցիալական իրավիճակի սրացման և աղքատության մակարդակի բարձրացման։ Բայց դա էլ պատճառ չէր իշխանությունների համար, որպեսզի թույլ չտան դրամի արժեզրկում։ Այդպես էլ չգտնվեց որևէ արդյունավետ միջոց՝ ազգային արժույթն արժեզրկումից պաշտպանելու կամ նախկին դիրքերը վերականգնելու համար։ Չնայած այդ նպատակով քիչ միջոցներ չեն ծախսվել։ Արժութային շուկան կայունացնելու նպատակով անցած տարի Կենտրոնական բանկը վաճառել է ընդհանուր առմամբ շուրջ 238 մլն դոլար։ Եվս շուրջ 47 մլն դոլար վաճառվել է այս տարվա հունվարին։

Այդ գումարները գնացել են շուկա՝ պահանջարկը հագեցնելու համար։ Բայց անգամ դա չի փրկել դրամն արժեզրկումից։ Իհարկե, Կենտրոնական բանկը նաև տարադրամ է գնել։ Սակայն անհամեմատ քիչ, քան վաճառել է։ Չնայած ծախսված միլիոնավոր դոլարներին, անցած տարի ազգային արժույթը լրջորեն արժեզրկվեց՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ։ Արժեզրկման առաջին փուլը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին։ Համավարակի հետևանքով հասարակության շրջանում ձևավորված բացասական սպասումներն ու անհանգստությունները ցնցեցին շուկան՝ հանգեցնելով դրամի արժեզրկման։ Այդ ամիսներին Կենտրոնական բանկը ստիպված եղավ վաճառել 127 մլն դոլար։ Դա հնարավորություն տվեց կայունացնել շուկան։ Ավելին, փոխարժեքները որոշ ժամանակ անց վերադարձան նախկին դիրքին՝ զսպելով սպառողական ապրանքների գնաճը։ Բայց դրանով ազգային արժույթի վայրիվերումները չավարտվեցին։ Արժեզրկումը կտրուկ արտահայտվեց հատկապես տարվա վերջին։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հանկարծակիի բերելով հասարակությանը՝ ստորագրեց ղարաբաղյան պատերազմում պարտության խայտառակ փաստաթուղթը։ Պատերազմի ժամանակ հիմնականում մնալով կայուն, հետպատերազմյան շրջանում դրամը հայտնվեց ցնցումների մեջ։ Պատճառները հայտնի են՝ անվստահությունը ոչ միայն ֆինանսական շուկայի ու ազգային արժույթի, այլև երկրի ապագայի նկատմամբ։ Դա բերեց նրան, որ մարդիկ շտապեցին բանկերից հանել իրենց խնայողությունները և վերածել տարադրամի՝ մեծացնելով ճնշումը դրամի արժեզրկման վրա։ Ազգային արժույթի թուլացման արդյունքում կարճ ժամանակահատվածում ամերիկյան դոլարի գինը ոչ միայն հատեց 500 դրամի սահմանը, այլև մոտեցավ ընդհուպ 530 նիշին։ Նոյեմբեր-դեկտեմբերին Կենտրոնական բանկը վաճառեց շուրջ 111 մլն դոլար. 60 միլիոնը վաճառվեց նոյեմբերին, ևս շուրջ 51 միլիոնը՝ դեկտեմբերին։ Բայց դա չփրկեց դրամն արժեզրկումից։ Կենտրոնական բանկն ակնհայտ ուշացավ իր քայլերի մեջ։ Արդյունքում՝ ունեցանք այն, որ չնայած ծախսված միջոցներին՝ դրամի կայունությունը լրջորեն խաթարվեց։ Անցած տարվա վերջին ամիսներին արձանագրված դրսևորումների հետևանքով ազգային արժույթը թուլացավ ավելի քան 9 տոկոսով։ Դա կտրուկ քայլ էր դրամի վերջին տարիների պատմության մեջ։ Երկար ժամանակ ազգային արժույթն այսպիսի թռիչք չէր արձանագրել։ Այսօր էլ այն շարունակում է արժեզրկված մնալ։ Չնայած իրականացված մեծածավալ ներարկումներին՝ չհաջողվեց վերականգնել ազգային արժույթի դիրքերը։ Արդյունքում՝ նախկին 480-ից՝ դոլարի գինը վերջին ամիսներին տատանվում է 525-530 դրամի միջակայքում։ Թանկացել է նաև եվրո. եվրոյի գինը հատել է 625-630 դրամի սահմանը։ Կենտրոնական բանկը կարծես այլևս համակերպվել է դրամի արժեզրկման փաստի հետ և հակված չէ քայլեր ձեռնարկել տարադրամի նախկին փոխարժեքներին վերադառնալու համար՝ չնայած դրա հետևանքով սպառողական ապրանքների շուկայում կտրուկ ակտիվացել է գնաճը՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Նորություն չէ, որ մեր շուկայում ապրանքների գների կախվածությունը տարադրամի փոխարժեքից բավական ուժեղ է։ Մեծ քանակությամբ ապրանքներ Հայաստանը ներմուծում է դրսից։ Ուստի տարադրամի թանկացումը բերում է դրանց գների բարձրացման։ Ավելացել է նաև դրսից թելադրված գնաճը՝ ներքին շուկայում հանգեցնելով գնաճային ճնշման ակտիվացման։ Շատ ապրանքներ, հատկապես՝ առաջին անհրաժեշտության, կտրուկ թանկացել են։ Երբեմն՝ մինչև 30-40 տոկոսով։ Դրա մի մասը՝ ազգային արժույթի արժեզրկման, մյուս մասը՝ ձեռքբերման գների բարձրացման հետևանք է։ Թեև սպառողի համար ոչ մի նշանակություն չունի, թե ինչի հետ է կապված գների բարձրացումը։ Մարդիկ ամեն քայլափոխի բախվում են թանկացումների հետ, փոխարենը՝ իրենց եկամուտները չեն ավելանում։ Սրվում է սոցիալական իրավիճակը։ Ճիշտ է, գնաճը մնացել է սահմանված թիրախային ցուցանիշի տիրույթում, բայց դա մեր պարագայում ոչ մի նշանակություն չունի։ Թանկանում են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքները և հատկապես՝ սննդամթերքը։ Մյուս կողմից՝ թանկացումները ոչ մի կերպ չեն փոխհատուցվում սպառողների եկամուտների ավելացմամբ։ Սպառողների եկամուտներն ավելացնելը կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունը ձեռքերը լվացել է։ Այն ի վիճակի չէ անգամ ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարել։ Ուստի մի գլուխ պարտք է վերցնում, որպեսզի գոնե եղած թոշակներն ու աշխատավարձերը կարողանա ժամանակին վճարել։ Մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին խոսք անգամ չկա։ Նման ակնկալիքներ այս պահին անիմաստ է փայփայել, որքան էլ թանկացումները շարունակում են թակել սպառողների դռները։ Կառավարությունը հիմա սպառողների մասին մտածելու ո՛չ ժամանակ, և ո՛չ էլ տրամադրություն ունի։ Առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանը գլուխ էր ջարդում, որ նախկին իշխանությունները սպառողներին անտեր են թողնում՝ գնաճին դեմ հանդիման։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի միջև

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի...

11:16

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց...

11:09

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech...

11:03

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման...

10:52

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է...

10:49

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ,...

10:19

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է...

10:03

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

09:42

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող...

09:19

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

09:03

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02