Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պատրաստվում է նոր ցուցադրության, որն աշխատանքային փուլում է: Ցուցադրությունը նվիրված կլինի Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին: Կցուցադրվեն Մարգարյանի ամենահայտնի գործերի ոչ այնքան հայտնի գծագրերն ու նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվելու է նաև Կոնյակի գործարանի շենքի այն գծագիրը, որի վրա իր հաստատող ստորագրությունն է դրել Անաստաս Միկոյանը: Հովհաննես Մարգարյանը ծնվել է 1901 թվականին Նախիջևանի շրջանի Քաղաքիկ գյուղում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Ինը տարեկանում տեղափոխվում է Երևան (Էրիվան), որտեղ սովորել և ավարտել է ավագ դպրոցը (պրոգիմնազիա), այնուհետև սովորել է դասական գիմնազիայում և ավարտել 1920 թվականին։ 1921-1928 թվականներին սովորել է ԵՊՀ-ի տեխնիկական ֆակուլտետում, որտեղ դասավանդում էին Եվրոպայի և Ռուսաստանի մշակութային կենտրոններում ուսում ստացած և աշխատած ականավոր պրոֆեսորներ: Նա եղել է ԽՍՀ Շինարարության և ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, եղել է ՕՊՐԱ-ի (Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպության) հիմնադիր-անդամներից, «Հայպետնախագիծ» տրեստի գլխավոր ճարտարապետ, ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության պետ, Միասնական Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտի թիվ 2 արվեստանոցի ղեկավար, հետո նույն ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ։ Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02