Պետական կամերային երաժշտական թատրոնում մարտի 24-ին տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 106֊րդ տարելիցին նվիրված «Փրկության հրեշտակը» ներկայացման առաջնախաղը: Ներկայացման հիմքում Հովհաննես Էսքիջյանի կյանքն ու սխրագործությունն է, իսկ բեմականացումն իրականացրել է Նունե Աբրահամյանը: Էսքիջյանը «փրկության հրեշտակ» է դարձել Եղեռնից մազապուրծ եղած բազմաթիվ հայ մանուկների համար. նա Գարլըքի և Հալեպի երկաթգծի կայարաններից, մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, առնում էր հայ որբերին, վերարկուի տակ թաքցրած տանում իր տուն, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար: Գլխավոր դերում Սմբատ Ստեփանյանն է:

«Ցավոք սրտի 106 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել, նրանց ձեռագիրը նույնն է՝ ջարդել, կոտրել, արմատից կտրել հային, որը բարեխտաբար չի ստացվում: Այս ներկայացումը թե՛ հիմա , թե՛ հետագայում կարևոր է, քանի որ մենք չպետք է մոռանանք կատարվածը, այն լրջագույն խնդիրները , որոնք կան, քանի որ, երբ մոռանում ես, ապա կտրվում ես քո հողից, իսկ դա նշանակում է ապրել օդում»,-ասաց Սմբատ Ստեփանյանը:

Էսքիջյանի կնոջ՝ Գուլենիայի, դերում Անահիտ Կիրակոսյանն է, ով նշեց, որ ուրախությամբ է կերտել այս կերպարը, քանի որ շատ պատասխանատու դեր է՝ ամուսնուն սատարող, փխրուն, բայց նաև շատ ուժեղ հայ կին:
«Ուժեղ կին, ով գիտակցում է ամուսնու ընտրած ճանապարհը և պատրաստ է կրել այդ ճանապարհի խնդիրներն իր ուսերին: Ներկայացման մեջ կա մի արտահայտություն, որը նրան ամուսինն ասում՝ «Դու պետք է շարունակես այս գործը, եթե անգամ ես չլինեմ»: Նա գիտակցաբար պատրաստ է դրան: Նա կին է, որ իր ամուսնու մահը համարում է փրկություն, քանի որ հանուն հազարավոր երեխաների համար էր, և նա չընկավ թուրքերի ձեռքը, այլ դարձավ փրկության հրեշտակ»,- նշեց Ահանիտը:

Խոսելով ներկայացման թեմայի կարևորության մասին դերասանուհին նշեց.
«Փաստավավերագրական ներկայացում է, հիմքում իրական մեծ հայի արարքներն են, և կարևոր է իմացության առումով, քանի որ ոչ բոլորը գիտեն նրան ու կնոջը, նրանց արածները: Նրանք հազարավոր որբ հայ երեխաների են փրկել, բայց նրանց մասին շատ չի խոսվել: Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմը, որը հրեաների մասին է, մեծ քննարկման թեմա դարձավ, ես կարծում եմ մեր այս ներկայացման թեման էլ պակաս կարևոր չէ»:

Չարագործ թուրք փաշայի դերում Արա Գևորգյանն է, ով նշեց, որ չարագործի կերպարը մարմնավորելը կրկնակի բարդ է, քանի որ պետք է ավելի լավ, ավելի ճիշտ ու իրական խաղալ:
«Ես փորձել եմ ճիշտ ներկայացնել նրան, որպեսզի հասկանալի լինի, թե հայն ինչպես է հաղթահարել այդ չարիքի ստեղծած դժվարությունները: Հանձինս իմ ներկայացրած փաշայի՝ ճանաչեն ներկայիս չարագործներին՝ Էրդողան, Ալիև, քանի որ նրանք այս փաշայի չարիքի շարունակողներն են»,-հավելեց նա:


Պլանավորած էր «Փրկության հրեշտակը» թատրոնի բեմ բարձրացնել դեռևս նախորդ տարվա մարտ ամսին՝ ի հիշատակ Ցեղասպանության 105-րդ տարելիցին, բայց համավարակը դարձավ խոչընդոտ: Ներկայացումը հիմա իրականություն դարձավ Հռիփսիմե Առաքելյանի ղեկավարած Պետական կամերային երաժշտական թատրոնի ջանքերով:
Արմինե Բրսոյան
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44