Ատոմակայանի շահագործման հետ կապված կան մտավախություններ և դրանք նոր չեն: Դրանք նոր լիցք ստացան նախորդ տարի, երբ իշխանությունը հրաժարվեց ատոմակայանի վերազինման ռուսական վարկից: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
«Դեռ այն ժամանակ բարձրաձայնել ենք մի շարք մտավախություններ, հարցադրումներ՝ կապված գործընթացի տրամաբանության խեղման հետ: Այն ժամանակ կառավարությունը ռուսական վարկից հրաժարումը հիմնավորում էր տնտեսական արդյունքի տեսանկյունից, մասնավորապես, որ այդպիսով հնարավորություն էին ունենում այլ շուկաներից շատ ավելի էժան ապրանքներ ներմուծել: Այնինչ խոսքը վերաբերում էր այն վարկին, որը բավական էժան էր: Եթե հիշենք նաև, որ զուգահեռ գործընթացներով Հայաստանի կառավարությունն այլ աղբյուրներից ներգրավում էր արտաքին պարտքի շատ ավելի թանկ միջոցներ, ապա հստակ էր, որ խնդիրը տնտեսական էֆեկտի տրամաբանության մեջ չէ: Այսինքն՝ դեռ այն ժամանակ հարց էր առաջանում՝ ինչ պրոցես է սա և օբյեկտիվորեն ինչի կարող է հանգեցնել»,- նշել է Լիլիա Ամիրխանյանը:
Փորձագետը նշել է, որ այսօր արդեն ՀԱԷԿ-ի տնօրենը բարձրաձայնում է շահագործման հետ կապված ռիսկի առկա գործոնի մասին: «Հասկանալի է, որ այդ ռիսկերն առկա էին նաև այն ժամանակ, երբ հրաժարվում էին ռուսական վարկից և այս պարագայում առաջանում է հարց. արդյո՞ք այդ ռիսկի գործոնն է՛լ ավելի չի մեծացել ռուսական վարկից հրաժարման հետևանքով կամ գուցե հենց այդ ռիսկերի անկառավարելիությո՞ւնն էր ժամանակին հանգեցրել ռուսական վարկից հրաժարման որոշմանը: Եվ ի վերջո, ներկայումս այս իշխանությունն ունա՞կ է կառավարել առկա ռիսկերը, կարո՞ղ է դրանք պահել կառավարելիության շրջանակներում»,- ասել է Ամիրրխանյանը:
Ըստ նրա՝ նշված բոլոր հարցադրումների պատասխանները պետք է ունենանք գործընթացն ամբողջությամբ պատկերացնելու համար:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաև թուրքական ապրանքների արգելքի թեմային: Ըստ Լիլիա Ամիրխանյանի՝ այստեղ գործ ունենք չկողմնորոշված քաղաքականության հետ. «Իշխանությունը չունի հստակություն՝ կերկարաձգի՞ ներկրման արգելքը և այդպիսով մեծացնում է տնտեսվարողների համար առանց այդ էլ առկա բավական բարձր անորոշությունը»:
Ըստ նրա, երբ էկոնոմիկայի փոխնախարարն ասում է, որ չկան թուրքական ապրանքների ներկրման արգելքի գնահատականներ, վկայում է այն մասին, որ հաշվարկված չեն ո՛չ ռիսկերը, ո՛չ հնարավորությունները: «Այս պարագայում, իհարկե, անորոշ կլինի երկարաձգման հարցը, և իրավունք է ստեղծվում կարծելու, որ այդ որոշումը կլինի քաղաքական»,- ասել է փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
21:11 25.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
15:28 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02