ARM | RUS |

«168 ժամ»․ Փաշինյանի «Happy end»-ը և Հայաստանի «Game over»-ը

27.03.21 | 11:07

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը՝ որպես կերպար, նրա անցած ուղին՝ անհատական մակարդակում «հաջողության պատմություն» է։ Իջեւանցի տղան՝ չունենալով անգամ բարձրագույն կրթություն, դառնում է նախ՝ սկանդալային լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հալածվում է, հետո հայտնվում է խորհրդարանում, ավելի ուշ՝ քայլում է երկրի մի հատվածով եւ․․․ հայտնվում է իշխանության ղեկին։ Իսկական հոլիվուդյան «happy end»-ով ավարտվող ֆիլմի սյուժե է, որը, սակայն, կարող է արժանահավատ լինել միայն այն դեպքում, եթե նկարահանվի տրագիկոմեդիայի ժանրում։

Բանն այն է, որ անհատական մակարդակում Նիկոլ Փաշինյանի ուղին հիշեցնելով «հաջողության պատմություն», հանրային, համապետական մասշտաբով՝ իրականում աղետի ու կործանման պատում է, որում արդեն երեք տարի ու մինչեւ օրս ապրում է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը հակասական կերպար է, ու իր կերպարի հանգույն՝ հակասական է նաեւ նրա անձնական ու անանձնական դերը։ Իսկ այդ հակասականությունն ամենաշատն արտահայտվում է նրանով, որ նրա անձնական «հաջողության պատմության» արդյունքում Հայաստանն արժանիորեն հավակնում է դասվել, նույն արեւմտյան եզրաբանությամբ՝ «Failed state»-երի՝ ձախողված պետությունների շարքին։

Նիկոլ Փաշինյանի անձնական այդ հաջողությունը հանգեցրել է Հայաստան պետության ձախողման։ Այդ մասին, իհարկե, նկարահանվելու դեպքում՝ հոլիվուդյան ֆիլմում ոչինչ չի ասվի, քանի որ գոնե այս պահի աշխարհաքաղաքական շահերին համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի միայն «հաջողության պատմությունը», եւ ոչ երբեք դրա արդյունքում՝ Հայաստանի՝ ձախողված պետություն դառնալու դառն իրողությունը։

Հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի անհատական «հաջողության պատմությունը» նման ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանի համար, տասնյակ, հարյուրավոր պատասխաններ ունի, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման նյութ է։ Սակայն այդ պատասխանների եթե ոչ՝ ամբողջական շարքը, ապա՝ զգալի մասը կարելի է գտնել մեր հայրենակից Դարոն Աջեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» (Why Nations Fail) գրքում։

Աջեմօղլուին, ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության սկզբնական շրջանում ցանկանում էր հրավիրել Հայաստան՝ աշխատելու, սակայն դա տեղի չունեցավ։ Թերեւս, նաեւ այն պատճառով, որ մեր հայրենակիցն ի սկզբանե տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանը պետության հետ անում է այն, ինչն իր աշխատության մեջ համարվում է պետությունների ձախողման հիմնական պատճառ։ Ընդհանուր առմամբ, Աջեմօղլուի եւ գրքի համահեղինակ Ռոբինսոնի թեզը հանգում է նրան, որ ազգերը, պետությունները ձախողում են ինստիտուտների չկայացվածության պատճառով։ Նրանց մոտեցմամբ, պետության բարօրությունը, այդ թվում՝ տնտեսական զարգացումը կախված է առավելապես քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների ներառականությունից։

Իսկ ինստիտուտները ներառական են համարվում այնքանով, որքանով քաղաքական որոշումների կայացմանը մասնակցում են հնարավորինս մեծ թվով մարդիկ, ի տարբերություն ոչ ներառական կամ, Աջեմօղլուի բնորոշմամբ, «էքստրաակտիվ» ինստիտուտների, որոնցում որոշումները կայացվում են սահմանափակ թվով սուբյեկտների կողմից։ Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը գնաց «էքստրաակտիվ» ճանապարհով՝ առանց այդ էլ ավանդաբար որոշումների կայացման կենտրոնացված նախկին համակարգը վերածելով գրեթե ամբողջությամբ անձնակենտրոն կառույցի. ինստիտուտները ներառող դարձնելու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանն ինքը ներառեց հնարավոր ամենայնը՝ ստեղծելով ձեւով՝ ժողովրդավարական, սակայն բովանդակությամբ՝ ավտորիտար համակարգ։

Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը վերածվեց խամաճիկի, գրեթե զրոյացվեցին իշխանությանը հակակշռող ու փոխզսպող բոլոր ինստիտուտները։ Իշխանության այսպիսի բյուրեղացումը, առնվազն Աջեմօղլուի տեսության տրամաբանությամբ, պետությունը ձախողման տանելու ամենաուղիղ ճանապարհն է։ Իսկ եթե դրան գումարենք իշխանության ներկայացուցիչների անհատական ու հավաքական անգրագիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունն ու ոչ կոմպետենտությունը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։

Հասարակությունների ու պետությունների ճակատագրերը ոչ միայն կարող են չհամապատասխանել դրա առանձին անդամների «հաջողության պատմություններին», այլ կարող են լինել հակամետ ու փոխբացառող։ Հենց դա է տեղի ունեցել Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է իր «հաջողության պատմությունը»՝ ի հաշիվ Հայաստանի պետության ու պետականության։ Եվ եթե նրա պատմության մոտիվներով հոլիվուդյան կամայական ֆիլմը կավարտվի տափակ «Happy end»-ով, ապա Հայաստանի համար ավարտը կարող է արտահայտվել ողբերգական «Game over»-ով։

Մենք հիմա ապրում ենք այս երկու սյուժետային ֆինալների կերտման ժամանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի միջև

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի...

11:16

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց...

11:09

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech...

11:03

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման...

10:52

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է...

10:49

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ,...

10:19

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է...

10:03

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

09:42

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր

Միրզոյանը Վարշավայում քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող...

09:19

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

Գրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին

09:03

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել

19:35

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02