ARM | RUS |

Արտգործնախարարը՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ նախազգուշացո՞ւմ, թե՞ բեմականացում.168.am

29.03.21 | 15:54

Հայաստանում անիշխանության կամ իշխանության տոտալ անգործության մասին գնահատականներն ընդդիմադիր քաղաքական հռետորաբանություն չեն միայն, դրանց ապացույցներն ամեն օր տալիս է նույն իշխանությունը՝ իր գործողություններով կամ գործողությունների հակասականությամբ։ Առնվազն արտաքին քաղաքական կարևորագույն, կենսական նշանակություն ունեցող հարցերում իշխանությունը ոչ միայն չունի միասնական մոտեցումներ, հայեցակարգ, ռազմավարություն, այլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ արտահայտում են իրար հակասող, փոխբացառող մոտեցումներ։ ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ առանց ձևականությունների՝ տարածաշրջանային կոմունիկացիների բացման անվան տակ խոսում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու, դրա պայծառ հեռանկարների մասին։ Նա քաղաքացիներին կոչ է անում փոխել հարևանների ու տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը, դրա դիտանկյունը, ասում է, որ եթե մենք պակաս թշնամանքով վերաբերվենք մյուներին, նրանք ևս մեզ ավելի քիչ թշնամի կհամարեն, և այդպես շարունակ։ Այդ գեղեցիկ նախադասությունների տակ թաքնված է Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը՝ նման քարոզչության միջոցով հող նախապատրաստել տեսանելի ապագայում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման համար։ Նույն թեզերն օրեր առաջ ներկայացրել է նաև նրա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով Թուրքիայի թշնամի լինելու մասին հարցին ի պատասխան՝ շարունակ կրկնել է․ պետք է մոտեցումը շտկել։ Քաղաքական իշխանությունը, ահա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնում է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հապճեպ հաշտեցման ճանապարհով։ Դա, սակայն, իշխանության ամբողջական մոտեցումը չէ։ Համենայնդեպս, առնվազն արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ մնալով դիվանագիտական ձևակերպումների շրջանակում, այդուհանդերձ հնչեցրել է հայտարարություններ, որոնք բովանդակությամբ հակասում են Նիկոլ Փաշինյանի որդեգրած ներկայիս գծին։ Ելույթ ունենալով ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արա Այվազյանը, օրինակ, Ադրբեջանի ու Թուրքիայի մասին խոսելիս ասել է․ «Մենք տարիներ շարունակ խոսում էինք մեր պատմության և դառն անցյալի մասին, ագրեսիայի հետևանքով մարդիկ տեսան՝ իրականում ինչ է կատարվում, և սա ուղղակիորեն հակամարտություն չէր, այլ ցեղասպան ծրագիր․․․ Այս պատերազմը մեկ անգամ ևս ի ցույց դրեց մի շատ պարզ իրողություն, որը մենք ի սկզբանե ասում էինք, բայց տարիների ընթացքում տարբեր պատճառներով այդ թեզը մոռացության մատնվեց, բայց այս ագրեսիայի արդյունքում, կարծում եմ՝ պարզ հստակեցում է տեղի ունեցել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լոկ տարածքային վեճ չէր Հայաստանի և Ադրբեջանի միջև, դա մի այլ նոր ցեղասպան ծրագրի իրականացման կանխարգելման մասին էր»։ Այսպիսով, երկրի ղեկավարը հայտարարում է, որ պետք է փոխել հարևանների հետ վերաբերմունքը, նվազեցնել թշնամանքը, իսկ նրա իսկ արտգործնախարարն այդ նույն հարևանների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ որակում է ցեղասպանական։ Սա լուրջ հակասություն է ոչ միայն՝ իշխանության գործողությունների նկատմամբ՝ հանրային ընկալման առումով, այլ նաև՝ արտաքին գործընկերների հետ հարաբերությունների տիրույթում․ ինչպե՞ս կարող են աշխարհում վերաբերվել մի երկրի, որի ղեկավարը հայտարարում է հարևանների հետ հարաբերություններ հաստատելու մասին, իսկ նրա իսկ արտգործնախարարը նույն այդ հարևանին մեղադրում է ցեղասպան նպատակներ ունենալու մեջ։ Արա Այվազյանը սրանով չի սահմանափակվել․ «Տարբեր միջազգային կառույցներ, երկրներ ականատես են լինում, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ինչպես է իրականացվում լիակատար հայաթափություն, ինչպես է ոչնչացվում մեր մշակույթը, ինչպես են անմարդկային վերաբերմունքի ենթարկվում մեր գերեվարված քաղաքացիները։ Գնալով ավելի է հասունանում այն համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ գնալով այս իրականությունը կամրագրվի միջազգային հանրության մոտ»,- ասել է նա։ Այս հայտարարությունների նշանակությունը բազմապատկվում է այդ կարևոր խնդիրների մասին Նիկոլ Փաշինյանի լռության ֆոնին․ նա իր այցելությունների ընթացքում չի խոսում կամ գրեթե չի խոսում հայ գերիների, նրանց նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքի մասին, իսկ Արցախի կարգավիճակի մասին խոսելն այլևս մոդայիկ չէ ընդհանրապես։ Արտգործնախարարի եթե ոչ՝ ուղղակի, ապա՝ ակնարկային հակասությունները Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության այլ անդամների հետ արտահայտվում են նաև այլ դրվագներով։ Օրինակ, Այվազյանն ասում է․ «Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, մենք իսկապես գնահատում ենք, որովհետև, ի վերջո, պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ։ Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց փաստ է»։ Արտգործնախարարը չի մասնավորեցնում՝ ում նկատի ունի՝ «ոմանց» ասելով, բայց դրա կարիքն անգամ չկա, որովհետև «ոմանց» մեջ կարող են մտնել ոչ միայն արտաքին խաղացողները, այլ նաև Հայաստանի իշխանության մեջ հակառուսականության կրողները։ Նիկոլ Փաշինյանից ու քաղաքական իշխանությունից տարանջատվելու՝ Արա Այվազյանի փորձերն այդքանով չեն սահմանափակվում։ Նա, օրինակ, հայտարարել է նաև․ «ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որտեղ պաշտոնական բանակցություններ կան Անկարայի հետ»։ Սա անուղղակի պատասխան է վերջին շրջանում Հայաստանի և, ոչ միայն՝ Հայաստանի քաղաքական, փորձագիտական և այլ շրջանակներում հնչող մտահոգություններին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ստվերային բանակցություններ վարել Թուրքիայի հետ՝ ապրիլի 24-ին ընդառաջ՝ այդպիսով կանխելով նաև ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունները, որոնք այս տարի բավական բարձր են թվում։ Արա Այվազյանը հասկացնում է, որ, եթե նման բանակցությունների մասին հայտնի դառնա, ապա դրանցում ԱԳՆ-ն ներկայացված չէ, այսինքն՝ գուցե և կան գաղտնի բանակցություններ, սակայն ոչ ԱԳՆ-ի խողովակներով։ Արա Այվազյանը, ըստ էության, մտահոգիչ ուղերձներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի կողմից կատարվելիք հնարավոր քայլերի մասին։ Գուցե նրա նպատակները խիստ անձնական են, և այդպիսով արտգործնախարարը փորձում է հիմք ստեղծել առաջիկայում հակահայկական որևէ զարգացման դեպքում հրաժարական ներկայացնելու և իրեն ապահովագրելու համար։ Բայց պետք չէ բացառել, որ նրա մոտիվները նաև անանձնական են․ ի վերջո, նա կադրային դիվանագետ է, երկարամյա աշխատանքային փորձով, ու հնարավոր է՝ այս ուղերձներով, ըստ էության, դեմ դուրս գալով Նիկոլ Փաշինյանին, Արա Այվազյանը՝ առանց փակագծերը բացելու, զգուշացնում է այն վտանգների մասին, որոնք կարող են առարկայանալ առաջիկայում։ Բացառված չէ նաև, որ Արա Այվազյանն իրականում կատարում է հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ այդպիսով փորձելով մեղմել Արմեն Գրիգորյանի ու իր կիրակնօրյա հայտարարություններից հետո առաջացած հանրային բողոքի ալիքը։ Այդպիսով, հասարակության մեջ որոշակիորեն կարող է փարատվել մտահոգությունը, սակայն բոլոր արտաքին խաղացողները, ում հասցեագրված էին այդ ուղերձները, կանեն համապատասխան հետևություններ։

Արշավիր Իշխանյան

168.am


ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների...

15:28

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն...

15:15

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում ներքաղաքական գործընթացների բարդությունը

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում...

15:02

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու...

14:49

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր մանրամասներ

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր...

14:32

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի...

14:13

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9...

10:35

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես ճշմարտությունը․ Հայր Ասողիկ

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես...

10:15

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի...

09:49

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

09:04

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

21:11

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ...

20:33

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում....

20:04

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված...

19:44

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի...

19:16

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

19:04

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

14:37

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani...

14:36

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն Քոչարյան

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն...

14:11

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

14:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02