Ապրիլի 10-ին Գյումրի քաղաքի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի հուշարձան հանդիսացող շենքի տարածքում բացվելու է «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը։
Այն բացվում է «ԳՅՈՒՄՐԻ - 20/25» հիմնադրամի ծրագրերի շրջանակում: Panorama.am-ի հետ զրույցում հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց, որ 2019 թվականին ձեռք են բերել ալեքսանդրապոլյան շրջանի 4 շենք, որոնք պետության կողմից պահպանվող հուշարձաններ են, գտնվում են ամխիթար վիճակում, երկրաշարժից հետո համարվում են վթարային, նաև դրանց ավելացված են կցակառույցներ:
«Մենք 1,5 տարում բավական մեծ աշխատանք են տարել: Առաջին հաստատությունը ալեքսանդրապոլյան ոճով գեղեցիկ արտ-սալոնային միջավայրի վերստեղծումն է, որտեղ լինելու է փոքրիկ գրախանութ, մեր սիրված ֆիլմերից մեկի՝ «Մեր մանկության տանգոն», հայտնի դրվագի նկարահանած վայրի վերականգնումը, ինչպես եղել է ֆիլմում: Խոսքը Վարդանուշի տան մասին է, ուր Ռուբենը՝ Մհեր Մлրտչյանը, տարել էր կամոդը: Ըստ ֆիլմի սցենարի՝ Սիրանուշի և Վարդանուշի դրամատիկ պայքարն էր Ռուբենի համար, այդ իսկ պատճառով փորձեցինք գաղափարն առաջ տանել և հայուհու պատկերի դրվագմամբ փորագրանկարների իմ հավաքածուն ներկայացնել այդտեղ»,- մանրամասնեց Հայկ Դեմոյանը: Նա պատմեց, որ վերջին 10-15 տարիների ընթացքում ուղևորությունների ժամանակ, աճուրդներից ձեռք է բերել 16-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի վերջը թվագրվող մամուլում, գրքերում, առանձին թղթերի տեսքով հայուհու պատկերի դրվագմամբ փորագրանկարներ:
«Երկու սրահներից մեկը նվիրվելու է հենց այդ մշտական ցուցադրությանը, հայուհու այդպիսի պատկերները մեր ինքնության ներկայացման կարևոր մասերից մեկն է: Բացառիկ ցուցանմուշներ են՝ սև, սպիտակ, նունիսկ գունավոր»,- ասաց Հ. Դեմոյանը: Նա տեղեկացրեց, որ «ԳՅՈՒՄՐԻ – 20/25»-ի շրջանակում մեկ ամսից կավարտեն ալեքսանդրապոլյան մեկ այլ շինության՝ հրաշալի պահպանված 1887 թվականի շենքի վերականգնման, վերանորոգման աշխատանքները: «Ծրագրում ենք այնտեղ բացել «Ալեքսանդրապոլյան ակումբ-1887», որտեղ շփվելու ես ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանի կահույքի, իրերի, նկարների հետ: Այն լինելու է հատուկ միջոցառումների համար առանձին հաստատություն, Գյումրի այցելող հյուրերը կարող են ժամանակ անցկացնել, շփվել իրենց կոլեգաների հետ, երաժշտություն լսել: Բազմաֆունկցիոնալ անկյուն է լինելու, որի առաջին հարկում լինելու է մեկ այլ թանգարան՝ Հայակական ազգային խորհրդանշանների, որտեղ ներկայացվելու է մեր զինանշանների ու դրոշների պատմությունը: Նաև բնօրինակ բազմազան իրերի մեկ այլ հավաքածու է ցուցադրվելու: Այն կրթադաստիարակչական մեծ առաքելություն ունեցող թանգարան է լինելու, որի կարիքը հատկապես հիմա կա»,- ասաց նա: «ԳՅՈՒՄՐԻ – 20/25»-ի շրջանակում ևս երկու նախագիծ է իրականացվելու՝ բացվելու է հայկական լուսանկարչական արվեստի թանգարան, որի համար նախատեսված շենքը, ըստ Հ. Դեմոյանի, վթարային վիճակում է, միջոցների բացակայության պատճառով հնարավոր չէ համաժամանակյա իրականակցել, և խորհրդային պարկ, որտեղ կներկայացվեն բացառիկ պաստառներ, խաղալիքներ, տոմսեր, հուշանվերներ, այդ ժամանակաշրջանի օծանելիքներ: «ԳՅՈՒՄՐԻ – 20/25» ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին: «Առավել քան վստահ եմ, որ ավարտը կազդադարի ևս մեկ նոր սկիզբ»,- ասաց Հայկ Դեմոյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02