Սերբիայի 1914 թվականին ծնված քաղաքացուհին՝ Նովի Սադ քաղաքից, հաջողությամբ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի երկրորդ դեղաչափը եւ իրեն լավ է զգում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քաղաքային պոլիկլինիկայում: Պոլիկլինիկայի աշխատակիցները ուրբաթ օրը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի ամենատարեց բնակիչ Իլոնա Կովաչին տանը երկրորդ պատվաստումն են արել։ Հիմնարկի սոցիալական ցանցում նրանք տեղադրել են իրենց այցի լուսանկարը: «Մենք չենք կարող բացահայտել, թե ինչ պատվաստանյութ է առաքվել, քանի որ դրանք բոլորը օգտակար են: Տիկին Կովաչն իրեն հիանալի է զգում: Կարեւոր է, որ նա ինքը ցանկություն հայտնեց պատվաստվել, եւ այժմ ողջ-առողջ է»,- գործակալությանը ասել է պոլիկլինիկայի հասարակայնության հետ կապերի բաժնի համակարգող Զորկա Բակովիչը: Նախօրեին միջազգային COVAX մեխանիզմի միջոցով Սերբիա է հասել պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, խոսքը շվեդա-բրիտանական AstraZeneca-ի 57 000 չափաբաժնի մասին է: Մինչեւ ուրբաթ օրը 7 միլիոնանոց Սերբիայում կորոնավիրուսի դեմ տարբեր դեղամիջոցներով պատվաստվել էր 2 521 863 մարդ, երկու դեղաչափերն էլ ստացել է 1 063 559 բնակիչ: Հանրապետության ղեկավարությունը նախկինում նախատեսում էր պատվաստել առնվազն երեք միլիոն քաղաքացու: Պատվաստումը Սերբիայում սկսվել է դեկտեմբերի 24-ին` ամերիկա-գերմանական արտադրության Pfizer եւ BioNTech դեղամիջոցներով։ Ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկիր է ժամանել դեկտեմբերի 30-ին, իսկ Sinopharm-ը Չինաստանից՝ հունվարի 16-ին, AstraZeneca-ն սկսել է ժամանել փետրվարի երկրորդ կեսին: Պատվաստումների հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, Սերբիայի քաղաքացիները կարող են ընտրել դեղամիջոցը: Ըստ Սերբիայի առողջապահության նախարարության՝ քաղաքացիների ավելի քան 40%-ը ցանկանում է ռուսական պատվաստանյութը ստանալ:
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44