ARM | RUS |

Ո՞րն է սահմանների լավը. մի՞ֆ, թե՞ իրականություն.168.am

05.04.21 | 09:02

Պատերազմից հետո իշխանությունները լծվել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, հաշտ ու համերաշխ ապրելու «սրբազան» գործին։ Ու դրա համար պատրաստ են ոչ միայն մոռանալ անցյալը, այլև ցանկացած գնով արդարացնել իրենց քայլերը։ Պատերազմում կրած ծանր պարտությունը, հսկայական մարդկային ու տարածքային կորուստները, ադրբեջանցիների ու թուրքերի բարբարոսությունները շուտ մոռացան։ Երկրի գլխին այսքան արհավիրք բերելուց հետո, հիմա իշխանությունները կաշվից դուրս են գալիս՝ հիմնավորելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կողք կողքի «պայծառ ապագա» կառուցելու իրենց տեսլականը. ճանապարհներն են ուզում ապաշրջափակել ու տնտեսական կապեր հաստատել։ Տնտեսության զարգացումների հեռանկարներից են խոսում՝ առանց պատկերացնելու ճանապարհների ապաշրջափակման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ տնտեսական կապեր հաստատելու հետևանքները։ Դժվար է ասել, թե որտեղից է գալիս այդ երկրների նկատմամբ իշխանությունների մոտ ի հայտ եկած այսչափ անթաքույց սերը, բայց նրանք մոռանում են, որ մեր տնտեսության դժբախտություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակման մեջ չեն։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի իր պրիմիտիվ հիմնավորումներով խաբել հասարակությանը, ճանապարհների ապաշրջափակումը չէ, որ լուծելու է մեր տնտեսության խնդիրները։ Ընդհակառակը՝ դրա արդյունքում խնդիրները շատ ավելի են խորացնելու։ Միֆ է այն պնդումը, որ պետք է ճանապարհներն ապաշրջափակվեն, որպեսզի տնտեսությունը զարգանա։ Հայաստանի տնտեսությունը վերջին 30 տարում գտնվել է շրջափակման մեջ, ու այդ ընթացքում եղել են ժամանակներ, երբ բարձր, նույնիսկ շատ բարձր աճեր ենք ունեցել։ Ավելի բարձր, քան տարածաշրջանի մյուս երկրները, այդ թվում՝ Թուրքիան ու Ադրբեջանը՝ իր հսկայական նավթային ռեսուրսներով։ Հիմա ի՞նչ եղավ, որ մեր տնտեսությունը չի կարող զարգանալ՝ առանց ճանապարհների ապաշրջափակման։ Բաց ճանապարհները, անշուշտ, խթան են տնտեսության զարգացման համար, բայց հույսը միայն դրա վրա դնելով՝ եղածն էլ կկորցնենք։

Այնպես չէ, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարան կառուցվի կամ պղնձի խտանյութի փոխարեն՝ պղինձ արտահանվի, ինչպես փորձում է ճանապարհների ապաշրջափակման ու հարևանների հետ ազգային արժանապատվության հաշվին հարաբերություններ հաստատելու իր անթաքույց ձգտումը հիմնավորել կառավարության ղեկավարը։ Առանց ապաշրջափակման էլ դա կարելի է անել։ Անողից է կախված։ Կար ժամանակ, երբ փակ սահմանների պայմաններում ակտիվորեն քննարկվում էր Հայաստանում չինական կապիտալով պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը։ Խոսքը 250-300 մլն դոլարանոց ծրագրի մասին է։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ խոսակցություններն ավարտվեցին։ Ավելին, փակվեց նաև Ալավերդու պղնձաձուլարանը և այսօր էլ շարունակում է փակված մնալ։ Հայաստանում պղնձաձուլարանի կառուցումը կապված չէ ճանապարհների հետ։ Խնդիրը այլ տեղում է ու հատկապես հզորությունների մեջ։ Այլ հարց է, որ իշխանությունները հույսը դրել են էլ ավելի մեծ տեմպերով ընդերքը քանդել-ծախելու վրա։ Նման ակնարկներ արդեն հնչում են։ «Շատերն ասում են, որ պղինձը 2-րդ նավթն է 21-րդ դարի, և ակնհայտ է, որ պղնձի գները 21-րդ դարում լինելու են չափազանց բարձր, որովհետև էլեկտրոմոբիլների մեջ ամենակարևոր կոմպոնենտներից մեկը, որ օգտագործվում է շարժիչների մեջ, պղինձն է, բայց մենք նույնիսկ այդ հարստությունը, ինչպես ջուրը, այդպես էլ պղինձը, չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել, որովհետև մենք այսօր հանքաքար ենք արտահանում հիմնականում, բայց մենք պետք է խնդիր դնենք, որպեսզի Հայաստանում սահմանափակենք, արդյունքում՝ միջնաժամկետ հեռանկարով ընդհանրապես արգելենք հանքաքարի արտահանումը, և Հայաստանից հնարավոր լինի արտահանել միայն պղնձի պատրաստի արտադրանք»,- Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակմանն ուղղված իշխանությունների քայլերը, օրերս կայացած մարզային այցերի մեկի ժամանակ, այսպես էր փորձում արդարացնել Նիկոլ Փաշինյանը։ Մեկը չկար՝ հարցներ, իսկ ո՞վ է մեղավոր, որ մենք այսօր հանքաքար ենք արտահանում։ Ո՞վ փակեց Ալավերդու գործարանը, կամ ի՞նչ եղավ նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տան այս իշխանությունները։ Պղնձաձուլարանը չի կարող օդից ընկնել։ Դա ներդրումներ է պահանջում, այն էլ՝ մեծ ներդրումներ։ Իսկ ներդրումներ կատարելու համար պայմաններ են պետք, և հատկապես՝ ներդրումային մթնոլորտ։ Այս մասին էր պետք մտածել, երբ ժամանակին ներդրողներին հաթաթա էիք տալիս։ Այդքանից հետո ո՞վ պիտի ցանկանար մեր երկրում ներդրումներ կատարել կամ պղնձաձուլարան կառուցել։ Բացի այդ էլ, այնպես չէ, որ հանքաքարի փոխարեն՝ պղինձ արտահանելու դեպքում օգուտները մանանայի նման երկնքից թափվելու են։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտահանվել է շուրջ 510 հազար տոննա պղնձի հանքաքար կամ խտանյութ՝ 604 մլն դոլար մաքսային արժեքով։ Մեկ կիլոգրամի արժեքը կազմել է շուրջ 1,2 դոլար։ Հանքաքարը վերամշակելու դեպքում կարելի էր ստանալ մինչև 125 հազար տոննա մաքուր պղինձ, որի մաքսային արժեքը կիլոգրամի համար 4,9 դոլարի կարգի է։ Արդյունքում՝ կստացվի 612 մլն դոլար՝ մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Հիմա համեմատեք 604 և 612-ական միլիոնները։ Տարբերությունը չնչին է։ Ուստի, այնպես չէ, որ հանքաքարի փոխարեն՝ պղինձ արտահանելու դեպքում օգուտները շատ մեծ են լինելու, ինչպես փորձում է հասարակությանը մոլորեցնել կառավարության ղեկավարը։ Այնպես, ինչպես արել է այսքան ժամանակ ու երկիրը բերել-հասցրել է այս վիճակին։ Ուրիշ բան, որ մաքուր պղինձ ստանալու դեպքում այլ ապրանքներ արտադրելու հնարավորություններ են ստեղծվում։ Բայց դրա համար բազմաթիվ այլ պայմաններ են պետք և հատկապես մրցունակ արտադրանք։ Մի բան, որով մեր տնտեսությունն ամենևին չի փայլում։ Մեր տնտեսությունը չունի արտադրողականություն, ու դա ճանապարհների շրջափակման հետ չի կապված։ Ճանապարհների ապաշրջափակման գնալուց առաջ նախ պետք է մտածել մրցունակ ապրանք արտադրելու մասին։ Այսօր մեր տնտեսության մեջ այդպիսի ապրանքները շատ քիչ են։ Միայն ճանապարհների ապաշրջափակումով այդ խնդիրը չի լուծվելու։ Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել՝ հիմնավորելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ճանապարհների բացման անհրաժեշտությունը։ Հարևանների հետ խաղաղ ապրելուն ոչ մեկը չի կարող դեմ լինել, բայց դա չպետք է լինի նվաստացման ու մեր ազգային արժանապատվության հաշվին։ Սրա մասին է պետք մտածել՝ հարևաների հետ սիրախաղ սկսելուց առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am


ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների...

15:28

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն...

15:15

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում ներքաղաքական գործընթացների բարդությունը

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում...

15:02

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու...

14:49

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր մանրամասներ

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր...

14:32

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի...

14:13

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9...

10:35

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես ճշմարտությունը․ Հայր Ասողիկ

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես...

10:15

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի...

09:49

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

09:04

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

21:11

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ...

20:33

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում....

20:04

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված...

19:44

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի...

19:16

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

19:04

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

14:37

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani...

14:36

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն Քոչարյան

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն...

14:11

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

14:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02