Ուղիղ 29 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական հրոսակախմբերը՝ շուրջ 20 միավոր զրահատեխնիկայի օժանդակությամբ, մտան Արցախի Մարաղա գյուղ, սպանդի ենթարկեցին առնվազն 94 հայի, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, գերեվարեցին 63 հոգու, որոնց մի մասը տարբեր ճանապարհներով ազատ արձակվեց, 8-ին սպանեցին, իսկ 29-ի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ամենը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ... Այն աշխարհի, որը բոլորիս սովորեցնելով «ժողովրդավարություն» ու <<մարդասիրություն>>, լուռ ու անտարբեր հետևում էր 20-րդ դարավերջին հայության դեմ իրականացվող հերթական սպանդներից մեկին...
Հ.գ.- 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը և հասնել հաջողության... Այսօր մենք նորից նույն ու, թերևս, ավելի ծանր վիճակում ենք... Հայը, տակավին, ապրում է նոր Մարաղա, որը հաղթահարելու համար անհրաժեշտ է մերժել ոչ միայն դրսի, այլև, առաջին հերթին, ներսի թշնամուն... Այն թշնամուն, որն էությամբ լինելով ապազգային օտարամոլ ու կեղծ խաղաղասեր, ընդունակ է հանուն իր առաջ նետած երկու գրոշի, Երկիրը տանել պերմանենտ պարտության»:
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02