ARM | RUS |

Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել. Hetq.am

13.04.21 | 21:45

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։ Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։ Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։ Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։ Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։ Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։ Երբ դիմել է Արցախբանկ իմանալու, թե ո՞վ է կանխիկացրել որդու հաշվից գումարը Աիդային հայտնել են, որ սեպտեմբերի 27-ից տղայի քարտից գումար կանխիկացվել է 3 անգամ, առաջին անգամ՝ Ստեփանակերտի բանկոմատից, 2-րդ անգամ Շուշիից, իսկ 3-րդ անգամ՝ Չարենցավանի բանկոմատից, դեկտեմբերի 31-ին։ Ընդհանուր Գևորգ Քարտաշյանի հաշվից կանխիկացվել է 97 000 դրամ։ Աիդան Արցախբանկի աշխատակիցներին խնդրել է տրամադրել բանկոմատների տեսագրությունը, որպեսզի կարողանա պարզել, թե ով է եղել որդու քարտից գումար կանխիկացնողը, սկզբում կնոջը մերժել են, հետո` տրամադրել։ Բանկոմատի տեսագրության լուսանկարները, որպես ապացույց, մեզ է տրամադրել Աիդա Ամիրխանյանը։ Առաջին լուսանկարում՝ Գագիկ Աբրահամյանը Ստեփանակերտի բանկոմատից գումար կանխիկացնելիս։ Երկրորդ լուսանկարում` Գագիկի եղբորորդին, Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատի մոտ։ Աիդա Ամիրխանյանը, որ մինչ այդ տղայից որևէ լուր ունենալու համար գտել էր տղայի զինակից ընկերներին, կապվել է նրանց հետ, ուղարկել բանկոմատի տեսագրությունից արված լուսանկարը, տղաներն, ասել են, որ դա Գագիկ Աբրահամյան անուն, ազգանունով մարդն է, որը Թալիշում զորամասին կից խանութ է ունեցել, և բոլոր զինծառայողներն անհրաժեշտության դեպքում օգտվել են նրա խանութից։ Տղաները Աիդային ասել են` քանի որ Թալիշում բանկոմատ չի եղել խանութպանը զինծառայողներին ապրանք է տրամադրել, հետո հավաքել նրանց բանկային քարտերը, պարտքի չափով գումար կանխիկացրել, վերցրել ու քարտը վերադարձրել զինծառայողներին։ Պատերազմի ընթացքում էլ մի շարք զինծառայողների բանկային քարտեր եղել են Գագիկի մոտ, քանի որ նա դրանք չի հասցրել վերադարձնել զինծառայողներին։ Աիդա Ամիրխանյանը նույն օրը դիմել է ոստիկանություն, ներկայացրել փաստերը, հարուցվել է քրեական գործ, որին, կնոջ խոսքով, ընթացք չի տրվել։ Երևանից քրեական գործը տեղափոխել են Չարենցավանի բաժին։ Կնոջը ոստիկանությունում ասել են, որ գործը Երևանից տեղափոխվել է Չարենցավանի բաժին, քանի որ վերջին անգամ գումար հանվել է Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից։ Ըստ Աիդա Ամիրխանյանին Չարենցավանի ոստիկանությունից ուղարկված ծանուցագրի` փետրվարի 1-ին իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Մինչ օրս Աիդային հարցաքննության չեն կանչել։ Հարուցված քրեական գործում որպես վկա ներգրավված է նաև զոհված Գևորգ Քարտաշյանի զինակից ընկերը՝ Հակոբ Ենոքյանը։ Հակոբը մեզ հետ զրույցում նշեց, որ իր քարտը ևս եղել է Գագիկ Աբրահամյանի մոտ։ Հակոբը պատերազմում վիրավորվել էր, ապաքինվելուց հետո տեղափոխվել էր Նոր Ալաշանի զորամաս, որտեղ հանդիպել է Գագիկ Աբրահամյանին, Հակոբի խոսքով՝ նրան այնտեղ բնակվելու տարածք էին հատկացրել։ Այդ ժամանակ Հակոբը Գագիկից խնդրել է իր քարտը, վերջինս ասել է, որ իր ու էլի զինծառայողների քարտեր թողել է Թալիշի զորամասում։ Հակոբի քարտից էլ պատերազմից հետո Գագիկ Աբրահամյանը կանխիկացրել է 20 000 դրամ, որը մի քանի անգամ գերազանցում է Հակոբի ունեցած պարտքը։ Կապ ենք հաստատել նաև Գագիկ Աբրահամյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում չի հերքել այն հանգամանքը, որ տարբեր ժամանակներում զինծառայողների բանկային քարտերը եղել են իր մոտ։ Իր խոսքով՝ քարտերը պահել է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանցից գումար հանի, քանի որ Թալիշում չկար բանկոմատ, ու զինծառայողները Գագիկից ապրանք գնել են պարտքով։ Քարտերի մեծ մասը, իր խոսքով, մնացել է զորամասում։ Գագիկը մեզ հայտնեց, որ իրեն կանչել են Չարենցավանի բաժին հարցաքննության, ոստիկանություն Գագիկը ներկայացրել է մի քանի բանկային քարտ և պարտքերի տետր, որի մեջ նշված է եղել զինծառայողների կուտակած պարտքի չափը։ Աբրահամյանը նշեց, որ Թալիշի զորամասի զինծառայողները ընդհանուր հաշվով մոտ 1 700 000 դրամի պարտք էին կուտակել, բայց ինքը պատերազմից հետո ոչ ոքից գումար չի ուզել։ Գագիկն ասաց, որ չգիտեր նաև Գևորգ Քարտաշյանի զոհվելու մասին, բայց քանի որ զինվորը պարտք է եղել իրեն մի քանի անգամ ստուգել է քարտի վրա արդյոք գումար կա, որպեսզի կանխիկացնի: Գագիկ Աբրահամյանը Քարտաշյան Գևորգի հաշվից ընդհանուր առմամբ կանխիկացրել է 97 000 դրամ, որից 15 000-ը զինվորի` պարտքով գնած համազգեստի գումարն էր։ Գագիկը նշում էր, որ մնացած գումարն էլ՝ 82 000 դրամ, այլ ժամանակներում Գևորգի կուտակած պարտքն է։ Մինչդեռ Հակոբ Ենոքյանը, որը ծառայում էր Գևորգի հետ նույն վաշտում, ինչպես նաև քրեական գործում ներգրավված է որպես վկա, պնդում էր, որ Գագիկը այդ չափի գումարի ապրանք պարտքով ոչ ոքի չէր տալիս և հնարավոր չէր, որ Գևորգը այդքան պարտք կուտակած լիներ։ Ըստ Հակոբի՝ մոտ 100 հոգու բանկային քարտ մնացել էր Գագիկի մոտ։ Վերջին անգամ՝ դեկտեմբերի 31-ին, Գևորգ Քարտաշյանի հաշվից Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից գումար է կանխիկացրել Գագիկ Աբրահամյանի եղբորորդին։ Գագիկը նշեց, որ ինքը բանկոմատից գումար կանխիկացնել չի կարողանում, դրա համար էլ դիմել է եղբորորդու օգնությանը, վերջինս այդ օրը 74 000 դրամ է կանխիկացրել։ Առաջին տեսագրությունում, սակայն, գումար կանխիկացնողը անձամբ ինքը՝ Գագիկ Աբրահամյանն էր։ Գագիկ Աբրահամյանը ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, բայց ապրում էր Թալիշում։ Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի՝ Գագիկ Աբրահամյանը գրանցված է Չարենցավան քաղաքում։ Հարուցված քրեական գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար հարցում էինք ուղարկել նաև Քննչական կոմիտե։ Մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ Աիդա Ղարիբի Ամիրխանյանի հաղորդման հիման վրա 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ «Չարենցավանի քննչական բաժնում ընդունվել է վարույթ եւ գտնվում է նախաքննության փուլում։ Քրեական գործով կատարվել են հարցումներ, տարբեր քննչական ու դատավարական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»,- նշված էր ՔԿ պատասխանում: Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ. գողություն, որը կատարվել է՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժամիջոց է սահմանվում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Հոդվածը հրապարակելուց հետո մեզ է զանգահարել Քարտաշյան Գևորգի մայրը և հայտնել, որ Չարենցավանի քննչականից այսօր՝ ապրիլի 13-ին կապ են հաստատել նրա հետ և ասել, որ Գագիկ Աբրահամյանը ներկայացել է Չարենցավանի բաժին, պատրաստակամություն հայտնել անկախ քրեական գործի ընթացքից, փոխհատուցել Քարտաշյան Գևորգի քարտից կանխիկացրած 97 000 դրամը։ Աիդա Ամիրխանյանը մերժել է։

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի


Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան

10:37

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է...

10:19

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ...

10:02

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ. Գևորգ Դանիելյան

«Մարզերից եկողները ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով» ասողները,...

10:18

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան

Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում....

10:02

Թաթայի համերգը հետաձգվել է

Թաթայի համերգը հետաձգվել է

15:49

Զինծառայող է վիրավորվել

Զինծառայող է վիրավորվել

15:24

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների (Տեսանյութ)

Թումո ծրագրով Մայր Աթոռի կրթական կենտրոնի կառուցումը հանդիպում է արհեստական խոչընդոտների...

14:55

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3...

14:38

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից

Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1...

14:19

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի 22-ին

2026-ի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունները կմեկնարկեն հոկտեմբերի...

14:05

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների համար

Երևանի իշխանությունները նոր պահանջ են սահմանել կառուցապատողների...

11:33

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի միջև

Էսա կթքեմ վրեդ, այ համբալ. վեճ Մեսրոպ Մանուկյանի ու Աջափնյակի թաղապետի...

11:16

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ

Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց...

11:09

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արարատ Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech...

11:03

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման հանգամանքը. Աբրահամյան

Ադրբեջանցու կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանը բացահայտեց համակարգային ձախողման...

10:52

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ստորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանը տեսանյութ է...

10:49

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ, ներկայացրել ԹՐԻՓՓ-ը

ԱՄՆ փոխդեսպան Էնդրյու Ջոնսոնը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է տեղի բնակիչների հետ,...

10:19

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է այրվել

Վերին Կարմիրաղբյուրի «Մափլար» կոչվող հանդամասում անասնագոմ է...

10:03

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Երևանի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

09:42

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02