Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը բավականաչափ ուժեղ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 14-ին ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեզ ասում են` գիտե՞ք, թե ով Է ձեր առջև` ԱՄՆ-ն: Հետո՞ ինչ, որ ԱՄՆ-ն: Մենք բավականաչափ ուժեղ ենք ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար,- ասել Է նա:- Մենք արդեն ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարել միջուկային գործարաքի շուրջը, իսկ այնուհետև Վաշինգտոնին ցույց ենք տվել իր տեղը»:
Բացի դրանից, նախագահը կոչ է արել չվախենալ բանակցություններից: «Որոշ (ուժեր Իրանում) վախենում են Վիեննայի բանակցություններից և այնպիսի ապրումներ են ունենում, որ դրանք շուտով կավարտվեն, պատժամիջոցները կվերացվեն, և դուք խնդիրների կհանդիպեք (նախագահական) ընտրություններում»,- հավելել է նա: Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Իրանի Համատեղ հանձնաժողովի և Գործողությունների համատեղ համապարփակ պլանի հինգ մյուս մասնակիցների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ ընթացիկ տարում առաջին անմիջակա նիստը:
Քաղտնօրենների մակարդակով հանդիպման մասնակիցները քննարկել են միջուկային գործարքի դրույթների լիովին կատարմանը վերադառնալու հարցերը: Նիստի նպատակն է եղել երկու փորձագիտական խմբերի՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման հարցերի և ատոմային ոլորտում Թեհրանի պարտավորությունների կատարման հարցերի խմբերի հետագա աշխատանքի խնդիրների սահմանումը:
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
14:33 18.08.26
12:49 19.08.26
15:49 18.08.26
12:12 19.08.26
10:03 18.08.26
11:45 19.08.26
15:42 18.08.26
11:55 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02