Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է հանրապետությունում գազասպառող բնակիչ-բաժանորդների բնակարաններում ներտնային սպասարկման ծառայության ոլորտը ազատականացնելու վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Հանդիպման նպատակն էր ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առկա խնդիրները, մշակել նոր մոտեցումներ ու կարգավորումներ:
Քննարկմանը մասնակցել են՝ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Աի նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է թեմայի շուրջ ձևավորված հանրային կարծիքի կարևորությունն ու նշանակությունը, առաջարկել է մշակել և առաջ քաշել անհրաժեշտ նոր մոտեցումներ՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Ներտնային սպասարկման ծառայության անվտանգության ապահումը և պատասխանատվությունն ամբողջությամբ վերապահված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազամատակարար կազմակերպությանը, ուստի քննարկումն անց է կացվել նշվածի համատեքստում և առաջարկված երեք հիմնական այլընտանքային տարբերակների շրջանակում:
Հանդիպման ընթացքում հնչեցրած կարծիքների և առաջարկությունների համադրման արդյունքում կամփոփվի և Կառավարության քննարկմանը կներկայացվի ամենաարդյունավետ տարբերակը՝ ի շահ հասարակությանը և պետությանը,-ամփոփել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02