Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև․ Բժիշկներն ընդդեմ հիվանդների խոշտանգումների «Այսօր, ըստ մամուլի հրապարակումների, բարձր ջերմությամբ, թոքերի 40% ախտահարում ունեցող, Քովիդ-19 հիվանդության կասկածով Արարատ Աղաբեկյանին անկողնուց հանելով խոշտանգումների ենթարկելով Գորիսից բերման են ենթարկել Երևան՝ Քննչական կոմիտե: Մի կողմ թողնելով մի քանի պատերազմների վետերան շուռնուխեցու նկատմամբ կատարված այս արարքի բարոյական կողմը, փաստում ենք, որ նման գործողություններով ոստիկանական համակարգը. Խախտում է տվյալ քաղաքացու առողջության պահպանման սահմանադրական իրավունքը: Խախտում է մարդու բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը: Խախտում է ՀՀ Քրեական դատավարության պահանջները` խոշտանգելով ու զրկելով մարդուն բժշկական օգնությունից: Նպաստում է կորոնավիրուսային կամ միգուցե այլ վարակների տարածմանը: Հիշեցնում ենք, որ ոստիկանության կողմից մարդուն խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ենթարկվելը պատժվում է օրենքով: Հետևաբար, կոչ ենք անում սթափվել ու դադարեցնել հիվանդ մարդկանց խոշտանգումները, զերծ մնալ նրանց առողջության վատթարացման պատասխանատվությունը ստանձնելուց»:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02