Ես գիտակցում եմ, որ ընտրություններում հիմնական թիրախը ես եմ լինելու: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ: Ընտրությունները լինելու են երկբեւռ, եւ այն, ինչ անում է այսօր իշխանությունը կապված իմ հետ կամ հնարավոր դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ փոխարեն քարոզչություն են անում: Իրենք աջակցում են եւ աջակցելու են այս բեւեռի ձեւավորմանը:
Շատերի մոտ կարծիք կա, որ իրենք քարոզարշավ են սկսել, մենք հետ ենք մնում: Հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ ենք գնալու: Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները: Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնել նույն պրոցեսի մեջ՝ մտածելով, որ միգուցե ես հետ կմնամ: Մենք գիտենք՝ ենբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով: Ուղղակի վստահեք ինձ այս հարցում»,-ասաց նա:
Քոչարյանը նաեւ նշեց, որ ընտրությունը լինելու է երկու բեւեռների միջեւ. «Մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա՞ եւ թշվառ ապագա նաեւ տնտեսությունո՞ւմ, թե՞ մ,ենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք: Ցավոք էլի սեւ ւ սպիտակի է վերածվելու: Եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ կյանք, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02