Ստեղծված տոտալ ճգնաժամի հանգուցալուծման օրինական եղանակն արտահերթ ընտրություններն են և եթե ընթացքում պայամանավորվածություններից բացի այլ բան է արվում, ապա այն կասկածի տակ է դնում դրանք»,- խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և հավելեց, որ մայիսի 3-ին նախատեսված և 7 օրվա ընթացքում երկրորդ անգամ վարչապետ առաջադրելը և չընտրելն այդ գործընթացի շրջանակում է:
Նրա խոսքով՝ ընդդիմության պայքարի նախնական նպատակն այն է եղել, որ հասնեն վարչապետի հրաժարականին, որով պայմանավորված է նաև արտահերթ ընտրությունները:
Մելքումյանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը առանձին է գնալու ընտրությունների և դեռ ցուցակի հարց չի քննարկվում և նկատեց, որ այն ինքնանպատակ չէ, քանի որ վերջին 15 տարիներին կուսակցությունը եղել խորհրդարանում մշտապես ներկայացված երկրորդ քաղաքական ուժը:
«Մենք գնալու ենք հաղթելու, որը չի նշանակում, որ որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս է ստանալու, այլ ինելու է բալանսավորված իշխանություն, բայց վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար»,- հայտարարեց Մելքումյանը:
Նրա համոզմամբ, երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է մի այնպիսի լիդեր դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել:
«Հասունացել է այն պահը, որ մենք մեր լիդերով, թիմով և ծրագրերով պետք է անպայման հաղթանակ տանենք»,- հայտարարեց պատգամավորը և տեղեկացրեց, որ կոալիցիաներ կազմելու հարցը դե չի քննարկում:
Մելքումյանը հայտնեց, որ Նիոկ Փաշինյանի հայտարարած 6 ամսվա ճանապարհային քարտեզը չի իրականացվել, հատկապես՝ անվտանգային հարցերում:
«Այն գնացքը, որը մեզ բերել է այս աղետալի վիճակին, այդ գնացքից հունիսի 20-ին պետք է իջնենք, նստենք նոր գնացք, որը մեզ տանելու է մեր երազանքի հայրենիքը, որտեղ լինելու է նոր պաշտպանված Հայաստան և այն տնտեսական քաղաքականությունը, որը մեզ դուրս կբերի այս փոսից»,- նկատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44